Կրեմլը պնդում է, թե էներգետիկ օբյեկտների վրա չհարձակվելու՝ Պուտինի հրամանը գործում է՝ չնայած Ուկրաինայի վրա զանգվածային հարձակմանը

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գերագույն գլխավոր հրամանատարի հրամանն ուժի մեջ է, Ռուսաստանի զինված ուժերը ներկայում ձեռնպահ են մնում Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքի վրա հարձակումներից՝ համաձայն ԱՄՆ-ի և Ռուսաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածության։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը։

Միաժամանակ, լրատվամիջոցն ընդգծում է, որ գիշերը Ռուսաստանը զանգվածային հարձակման է ենթարկել Ուկրաինային։ Նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտնել է, որ ավելի քան 200 հարվածային անօդաչու թռչող սարքեր, ինչպես նաև կառավարվող օդային ռումբեր են արձակվել երկրի ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Օդեսան ու Զապորոժիեն զանգվածային հարձակման են ենթարկվել։

Մինչ այդ, Ռուսաստանի Պաշտպանության նախարարությունը հայտնել է, թե ուկրաինացի զինվորականները «կանխամտածված են պայթեցրել» Կուրսկի մարզում գտնվող Սուջա գազի չափիչ կայանը։ Ռուսական կողմի հայտարարության մեջ ասվում է, որ Ուկրաինան պայթեցրել է կայանը մարտի 21-ի գիշերը՝ Մոսկվայի ժամանակով 00:20-ի սահմաններում։ Դա արել են Կուրսկի շրջանից նահանջող ուկրաինացի զինվորները։

Նշվում է, թե Կիևն իրականացրել է «կանխամտածված սադրանք, որը պետք է դիտարկել Ռուսաստանի էներգետիկ ենթակառուցվածքի վրա վերջին հարձակումների համատեքստում՝ ԱՄՆ նախագահի խաղաղ նախաձեռնությունները վարկաբեկելու նպատակով»։

ՌԴ Քննչական կոմիտեն էլ ահաբեկչության փաստով քրեական գործ է հարուցել Կուրսկի շրջանի գազի հաշվիչ կայանում տեղի ունեցած պայթյունի կապակցությամբ։

Ուկրաինան ավելի վաղ հերքել էր այս պնդումները։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի