Նեթանյահուի կառավարությունը պաշտոնանկ է արել Իսրայելի հետախուզական գործակալության ղեկավարին․ ընդդիմությունը դիմել է Գերագույն դատարան

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելի կառավարությունը միաձայն կողմ է արտահայտվել վարչապետ Բենիամին Նեթանյահուի դիմումին Իսրայելի «Շին Բեթ» (Շաբակ) ընդհանուր անվտանգության ծառայության ղեկավար Ռոնեն Բարին պաշտոնից հեռացնելու մասին՝ չնայած որոշման դեմ մի քանի օր շարունակվող բողոքի ակցիաներին, գրում է France 24-ը։

Կառույցն ապահովում է ներքին անվտանգությունը, զբաղվում է հակահետախուզությամբ։

Բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Բարի հրաժարականի դեմ։ Վարչապետի որոշումից անմիջապես հետո հազարավոր մարդիկ դուրս են եկել Երուսաղեմի փողոցներ։

Լրատվամիջոցը գրում է, որ Ռոնեն Բարին աշխատանքից հեռացնելու՝ ուշ գիշեր կայացված որոշումը խորացնում է իշխանության համար պայքարը, որը հիմնականում կենտրոնացած է այն բանի վրա, թե ով է պատասխանատու ՀԱՄԱՍ-ի հարձակման համար, որը սկիզբ դրեց Գազայում պատերազմին: Դա կարող է նաև հիմք ստեղծել երկրում իշխանությունների տարանջատման հետ կապված ճգնաժամի համար։

Իսրայելի գլխավոր դատախազը որոշում է կայացրել, որ նախարարների կաբինետը իրավական հիմքեր չունի աշխատանքից հեռացնելու պաշտոնյային, ում պաշտոնանկությունը լայնորեն դիտարկվում է որպես Նեթանյահուի կողմից անձնական վենդետայի արդյունք:

Իսրայելի ընդդիմությունը և հասարակական կազմակերպությունը միջնորդություն են ներկայացրել վարչապետ Նեթանյահուի՝ Ռոնեն Բարին պաշտոնանկ անելու որոշման դեմ։

Իսրայելում որակյալ կառավարում շարժումն իր հերթին դատապարտել է կառավարության «անօրինական որոշումը, որն իրական վտանգ է ներկայացնում Իսրայել պետության ազգային անվտանգության համար»։ Ընդդիմության առաջնորդ Յաիր Լապիդի աջ կենտրոնամետ կուսակցությունը հայտարարել է, որ բողոք է ներկայացրել Գերագույն դատարան և դատապարտել «որոշումը, որը հիմնված է շահերի բացահայտ բախման վրա»:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի