Սահմանադրության փոփոխություն, Մինսկի խմբի վերացում, ԵՄ դիտորդների հեռացում․ Ալիևի ներկայացուցիչը՝ խաղաղության հաստատման Բաքվի պահանջների մասին

Լուրեր

08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
08.11.2026 | 10:41
Հրազդանի կիրճում ժայռից մեծ քար է պոկվել և ընկել ճանապարհին
08.11.2026 | 10:16
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
08.11.2026 | 00:09
Կրակոցներ Կրակովի կենտրոնում․ զոհերի թիվը հասել է 6-ի, կա 15 վիրավոր
07.11.2026 | 23:25
Նիկոլ Փաշինյանը իր կործանարար քաղաքականությամբ միավորեց ամբողջ ընդդիմությանը. Լևոն Զուրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ադրբեջանը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել Հայաստանի հետ՝ վերջ դնելու երկարամյա ճգնաժամին։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը Արգենտինա կատարած այցի ժամանակ։

Ամիրբեկովը հաստատել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը մոտ են պատմական համաձայնագրի կնքմանը։ Նա, միաժամանակ, Բաքվի նախապայմաններն է հնչեցնել՝ նշելով, թե Հայաստանի կողմից սահմանադրական բարեփոխումներն անհրաժեշտ քայլ են կայուն խաղաղության հաստատման համար։

«Հայաստանի Հանրապետության հիմնական օրենքն իր ներկայիս տեսքով տարածքային պահանջներ է պարունակում Ադրբեջանի նկատմամբ: Մենք կցանկանայինք, որ այդ պահանջները բացառվեին Հայաստանի Սահմանադրությունից, քանի որ եթե դրանք մնան, կարող են լուրջ վտանգ ներկայացնել ապագա խաղաղության  համար: Մենք չենք ցանկանում որևէ իրավական հիմք թողնել՝ ապագայում հայերի կողմից մեր տարածքների նկատմամբ պահանջներ ներկայացնելու հնարավոր փորձերի համար։ Ուստի հիմա գնդակը Հայաստանի դաշտում է»,- հայտարարել է Ամիրբեկովը։

Բացի այդ, ըստ Ալիևի ներկայացուցչի, խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ է լուծարել ԵԱՀԿ Մինսկի խումբն ու համապատասխան կառույցները։

«Հայաստանի և Ադրբեջանի պայմանական սահմանին պարեկություն իրականացնող եվրոպական զինված ուժերը նույնպես ստիպված կլինեն լքել մեր տարածաշրջանը։ Մենք խորապես համոզված ենք, որ մեր հարաբերությունների ապագան Ադրբեջանի և Հայաստանի ձեռքերում է, և այս հարցում որևէ երրորդ կողմի կարիք չկա, դրսի ուժերի կարիք չկա»,- ասել է ադրբեջանցի պաշտոնյան։

Նա նաև հայտարարել է, թե Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունը չպետք է ազդի Արգենտինայի հետ հարաբերությունների վրա։

«Արգենտինան հիանալի հարաբերություններ ունի Հայաստանի հետ, բայց դա չի նշանակում և չպետք է նշանակի, որ Արգենտինան չի կարող հիանալի հարաբերություններ ունենալ Ադրբեջանի հետ»,- ասել է Ամիրբեկովը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի