Օդեսան և Զապորոժիեն ռուսական զանգվածային հարձակման են ենթարկվել․ վիրավորներ կան

Լուրեր

09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
09.10.2026 | 22:14
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.10.2026 | 21:58
Վրաստանում բացվել է առաջին TUMO կենտրոնը
09.10.2026 | 21:43
Ադրբեջանի դպրոցներում հիջաբ կրելու արգելք է սահմանվել նաև ուսուցիչների համար
09.10.2026 | 21:27
ՀՀ-ն զգալի առաջընթաց է արձանագրել վիզաների ազատականացման ոլորտում․ ԵՄ գնահատման 2-րդ առաքելությունը ՀՀ-ում է
09.10.2026 | 21:13
Ադրբեջանի դպրոցներում աշակերտները բողոքի ակցիաներ են անցկացրել հիջաբ կրելու արգելքի դեմ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 21:00
Հարցեր են առաջացել՝ զինված ադրբեջանցին ինչո՞ւ հետ չգնաց, 5 օր ՀՀ-ում մնաց․ կասկածներ կան՝ պիտի պատասխանվեն․ Անդրանիկ Քոչարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:52
Էդուարդ Սպերցյանը գոլային փոխանցում է կատարել «Ալ Ահլիի» կազմում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.10.2026 | 20:44
ՌԴ արտաքին հետախուզության ղեկավար Նարիշկինը գտնվում է Ադրբեջանի խնամակալության ներքո․ Эхо
09.10.2026 | 20:30
Բաքուն դիվանագետներին Գանձասար է տանում, որպեսզի հայերին ջնջի Ղարաբաղի պատմությունից․ Ալթայ Գոյուշով․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ռուսական ուժերը մարտի լույս 21-ի գիշերը անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցրել ուկրաինական Օդեսային և Զապորոժիեին։ Կան վիրավորներ, այդ թվում՝ երեխաներ, հայտնում են տեղական իշխանությունները, գրում է Current time-ը։

Օդեսայի քաղաքապետ Գենադի Տրուխանովը հայտնել է, որ պայթյուններ են լսվել քաղաքի հարավային թաղամասերում։ Հաղորդվում է, որ Օդեսայում ավելի քան 15 պայթյուն է հնչել։

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը հայտարարել է, որ ռուսական բանակը կրկին հարձակվել է քաղաքացիական ենթակառուցվածքների վրա, կան տուժածներ։

Օդեսայի վրա ռուսական զանգվածային հարձակման հետևանքով երեք դեռահաս է վիրավորվել, հայտնել է Ուկրաինայի արտակարգ իրավիճակների պետական ​​ծառայությունը։

«Ռուսաստանը կրկին հարձակվել է Օդեսայի շրջանի վրա, վնասվել են քաղաքացիական ենթակառուցվածքները, բռնկվել են լայնածավալ հրդեհներ, այրվել են առևտրի կենտրոն և խանութներ, վնասվել է բազմահարկ շինություն։ Ըստ նախնական տեղեկությունների՝ երեք դեռահաս է տուժել»,- ասվում է հայտարարության մեջ։

Հաղորդվում է, որ ևս վեց մարդ վիրավորվել է Զապորոժիեի շրջանի բնակեցված շրջանների վրա կառավարվող ավիառումբերի հարվածի հետևանքով։ Վիրավորների թվում երեխա կա, հրդեհվել են բնակելի շենքեր։

Բացի այդ, անցած 24 ժամվա ընթացքում Խերսոնի շրջանում ռուսական հարվածների հետևանքով մեկ մարդ է զոհվել, երեքը՝ վիրավորվել, հայտնել է շրջանային վարչակազմի ղեկավար Ալեքսանդր Պրոկուդինը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի