Մակրոնը հայտնել է մարտի 27-ին Փարիզում Ուկրաինայի հարցով կոալիցիայի գագաթնաժողով անցկացնելու մասին

Լուրեր

08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
08.11.2026 | 13:19
Հայաստանում ձյուն, բուք և մերկասառույց է սպասվում․ օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի
08.11.2026 | 12:17
Գորայք-Զանգեր ճանապարհին ձյան պատճառով 6 բեռնատար և մեկ մարդատար ավտոմեքենա արգելափակվել են
08.11.2026 | 11:53
Ծանրամարտի ԱԱ. Վարազդատ Լալայանը՝ բրոնզե մեդալակիր
08.11.2026 | 11:42
Սպիտակում ավտոտնակ և Ford մակնիշի ավտոմեքենա են այրվել․ մեկ մարդ տուժել է
08.11.2026 | 11:13
FT. ԱՄՆ Կոնգրեսի դեմոկրատները Ուկրաինային 15 մլրդ դոլարի օգնության փաթեթ են պատրաստում
08.11.2026 | 10:57
Առանց ձմեռային անվադողերի մեքենաների շահագործումը կարգելվի նոյեմբերի 15-ից
Բոլորը

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտնել է, որ Ուկրաինային աջակցող կոալիցիայի առաջնորդները կրկին կհանդիպեն հաջորդ  հինգշաբթի՝ հույս ունենալով վերջնական տեսքի բերել Ռուսաստանի հետ պատերազմում հնարավոր զինադադար ապահովելու ծրագրերը, գրում է France 24-ը։

«Մենք կանցկացնենք «կամավորների կոալիցիայի» հերթական հանդիպումը հաջորդ հինգշաբթի Փարիզում՝ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի մասնակցությամբ»,- ասել է նա լրագրողներին։

Մակրոնի հայտարարությունը հնչում է այն բանից հետո, երբ Լոնդոնում տեղի են ունեցել Ուկրաինայի հարցով, այսպես կոչված, «կամավորների կոալիցիայի» բարձրագույն ռազմական ղեկավարության վերջնական քննարկումները։ Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը հայտարարել է, որ հնարավոր հրադադարի ապահովման ծրագրերը «միավորվում են», քանի որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը փորձում է Ռուսաստանի հետ դադարեցնել Ուկրաինայի հետ պատերազմը:

Մակրոնը, որը Սթարմերի հետ միասին Ուկրաինայում զորքեր տեղակայելու պատրաստակամություն է հայտնել, նշել է, որ հաջորդ հինգշաբթի նախանշված հանդիպմանը հնարավորություն կլինի «լավ կարգավորել» աշխատանքը՝ ապահովելու ցանկացած տևական զինադադար:

Միևնույն ժամանակ, Վլադիմիր Զելենսկին ԵՄ գագաթնաժողովում ասել է, որ «ոչինչ չի փոխվել», քանի որ Մոսկվան շարունակում է ռմբակոծությունները՝ չնայած Թրամփի հետ Ուկրաինայի էներգետիկ համակարգի վրա հարձակումները դադարեցնելու պայմանավորվածությանը։ Նա նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պետք է «դադարի անհարկի պահանջներ ներկայացնել, որոնք միայն երկարացնում են պատերազմը»՝ կոչ անելով ԵՄ-ին մեծացնել զենքի մատակարարումները և պահպանել պատժամիջոցները:

ԵՄ առաջնորդները համատեղ հռչակագրում, համաձայնության գալով առանց Ռուսաստանի բարեկամ Հունգարիայի աջակցության, խոստացել են ուժեղացնել ռազմական օգնությունը։

Նրանք, սակայն, չեն բավարարել Զելենսկիի խնդրանքը հրետանային արկերի համար Կիևին հինգ միլիարդ եվրո (5,4 միլիարդ դոլար) տրամադրելու մասին՝ Ֆրանսիայի և Իտալիայի առարկության պատճառով։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի