Իսրայելը վերսկսել է ցամաքային գործողությունները Գազայում․ գիշերը ավիահարվածների հետևանքով առնվազն 58 մարդ է զոհվել

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Իսրայելը վերսկսել է Գազայում ցամաքային գործողությունները և պաղեստինցիներին «վերջին նախազգուշացումն» արել՝ վերադարձնել պատանդներին և հեռացնել ՀԱՄԱՍ-ին իշխանությունից, գրում է France 24-ը։

Այս գործողությունը հաջորդել է հունվարին հրադադարի հաստատումից հետո Գազայի վրա Իսրայելի ամենաուժեղ ավիահարվածներին։ Իսրայելցի զինվորականները հայտարարել են, որ «սկսել են թիրախավորված ցամաքային գործողություններ Գազայի հատվածի կենտրոնական և հարավային հատվածում՝ անվտանգության պարագիծն ընդլայնելու և հյուսիսի ու հարավի միջև մասնակի բուֆեր ստեղծելու համար»:

Իսրայելցի զինվորականները նաև հայտարարել են, որ պաղեստինցիներին այլևս թույլ չի տրվի հյուսիս հարավից մուտք գործել Գազա, քանի որ նրանք ուժեղացնում են իրենց հարձակումները։

«Վերջին 24 ժամվա ընթացքում Իսրայելի պաշտպանության բանակի զինվորները թիրախավորված ցամաքային գործողություն են սկսել Գազայի հատվածի կենտրոնական և հարավային հատվածում՝ հյուսիսային ու հարավային մասերի միջև անվտանգության գոտին ընդլայնելու նպատակով»,- ասել է բանակի խոսնակ Ավիչայ Ադրեյը։

Նա նշել է, որ անվտանգության համար արգելվում է շարժվել Սալահ ադ-Դին ճանապարհի երկայնքով Գազայի հատվածի հյուսիսային և հարավային մասերի միջև՝ ցանկացած ուղղությամբ։

Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով գիշերը զոհվել է առնվազն 58 պաղեստինցի։ Այս մասին են վկայում երեք հիվանդանոցների տվյալները։

Հարվածներ են հասցվել մի քանի տների, մարդիկ սպանվել են քնած ժամանակ։

Գազայի առողջապահության նախարարությունն ավելի վաղ հայտնել էր առնվազն 37 զոհի մասին, մինչդեռ առողջապահության ոլորտի պաշտոնյաներից մեկը Reuters-ին ասել էր 70 զոհի մասին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի