Քրգործն աղմուկ-աղաղակով հարուցվել է 2018-ին, հիմա հարցնում ենք ասում են` նախաքննություն է․ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստին անդրադարձավ այն քրեական գործերին, որոնք հարուցվել են տարիներ առաջ, բայց որևէ զարգացում չունեն։

«Կան քրեական գործեր, որ 2018 թվականից աղմուկ-աղաղակով հարուցվել են, բայց ի պատասխան «ի՞նչ եղավ» հարցին՝ «նախաքննությունը շարունակվում է» կարճ տեղեկանքն են ստանում։ Կներեք, սա անթույլատրելի է, որովհետև պետք է, ի վերջո, հանրությունը պատասխան ունենա»,- ասաց նա։

Փաշինյանի խոսքով՝ կառավարությունն ու ժողովուրդը Հակակոռուպցիոն կոմիտեի վրա ահռելի ու էական ներդրում են իրականացրել, բայց օպերատիվ չեն։

«Ակնկալում ենք, որ հակակոռուպցիոն պայքարը շատ ավելի էֆեկտիվ կլինի, անթույլատրելի է, որ կարող է դեպք լինել, որ քրեական գործ հարուցվի, դրվի դարակում ու քրեական գործի մասին հիշենք 5-ից 12 տարի հետո, պարզվի՝ նախաքննությունը շարունակվում է»,- ընդգծեց նա։

Վարչապետը նշեց, որ նման իրավիճակ է նաև Քննչական կոմիտեում։

«Կան մեղավորներ, թող համապատասխան ընթացակարգ ապահովվի։ Մենք այն կանխավարկածով չենք, որ գործը գնաց դատարան, պետք է անպայման մեղադրական դատավճռով պսակվի, բայց եթե մեկ-երկու-երեք-չորս ու դա կապվում է նույն քննիչի, նույն դատախազի հետ, պետք է լույս վառվի, որ ինչ-որ բան այնպես չէ»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ դատաիրավական համակարգում, հատկապես Հակակոռուպցիոն կոմիտեում, շատ կարևոր աշխատանք կա անելու։

Մանրամասները՝ տեսանյութում։