ԱՄՆ նախագահն առաջարկել է ուկրաինական ատոմակայանների նկատմամբ ամերիկյան վերահսկողություն․ հայտնի են Թրամփ-Զելենսկի զրույցի մանրամասները

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հեռախոսազրույցի մասին համատեղ հայտարարությամբ մանրամասներ են ներկայացրել պետքարտուղար Մարկո Ռուբիոն և նախագահի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը։

Նշվում է, որ «ֆանտաստիկ հեռախոսազրույց» է տեղի ունեցել կողմերի միջև։ Նախագահ Զելենսկին շնորհակալություն է հայտնել նախագահ Թրամփին մարտի 11-ին Ջիդդայում ուկրաինական և ամերիկյան թիմերի աշխատանքի արդյունավետ մեկնարկի, նաև Միացյալ Նահանգների աջակցության համար, հատկապես, Javelin հրթիռների, որոնք նախագահ Թրամփը առաջինն է տրամադրել։

Առաջնորդները պայմանավորվել են, որ Ուկրաինան և ԱՄՆ-ը ​​կշարունակեն աշխատել միասին՝ պատերազմին իրական վերջ դնելու համար, և որ նախագահ Թրամփի ղեկավարությամբ կարող են հասնել կայուն խաղաղության։

Հաղորդվում է, որ Թրամփը Զելենսկիին տեղեկացրել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ ունեցած զրույցի և քննարկված առանցքային հարցերի մասին։ Նրանք գնահատել են իրավիճակը Կուրսկում և պայմանավորվել տեղեկատվություն փոխանակել իրենց պաշտպանական անձնակազմերի միջև, քանի որ մարտադաշտում իրավիճակը զարգանում է:

Զելենսկին խնդրել է հավելյալ հակաօդային պաշտպանության համակարգեր տրամադրել՝ իր քաղաքացիներին պաշտպանելու համար, մասնավորապես, Patriot հրթիռային համակարգեր, և Թրամփը համաձայնել է աշխատել՝ գտնելու այն, ինչ հասանելի է, հատկապես՝ Եվրոպայում:

«Երկու երկրների ղեկավարները նաև պայմանավորվել են էներգետիկ ոլորտում մասնակի հրադադարի մասին։ Տեխնիկական թիմերն առաջիկա օրերս հանդիպելու են Սաուդյան Արաբիայում՝ քննարկելու հրադադարի ռեժիմի երկարաձգման հարցը դեպի Սև ծով՝ հրադադարի ամբողջական դադարեցման ճանապարհին։ Նրանք համաձայնեցին, որ սա կարող է լինել առաջին քայլը պատերազմն ամբողջությամբ դադարեցնելու և անվտանգությունն ապահովելու ուղղությամբ։ Նախագահ Զելենսկին երախտագիտություն է հայտնել նախագահին այս ջանքերում իր առաջնորդության համար և վերահաստատել պատրաստակամությունը՝ հասնելու լիակատար հրադադարի»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ Թրամփը քննարկել է նաև Ուկրաինայի էլեկտրամատակարարումն ու ատոմակայանները։ Նա ասել է, որ Միացյալ Նահանգները կարող է մեծ օգնություն ցույց տալ այդ կայանների գործարկման հարցում՝ էլեկտրաէներգիայի և կոմունալ ծառայությունների ոլորտում իր փորձով: Ասվել է, թե այս կայանների՝ ամերիկյան վերահսկողությունը լավագույն պաշտպանությունը և աջակցությունը կլինի Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքին։

Ըստ հաղորդագրության՝ Զելենսկին նաև շնորհակալություն է հայտնել Թրամփին հումանիտար խնդիրների առաջխաղացման համար, ներառյալ՝ ռազմագերիների փոխանակումը: Թրամփը նաև հարցրել է Զելենսկիին պատերազմի ժամանակ Ուկրաինայում անհետ կորած երեխաների մասին, ներառյալ՝ նրանց, որոնք առևանգվել են։ Նա խոստացել է սերտորեն համագործակցել երկու կողմերի հետ՝ օգնելու ապահովել այդ երեխաների վերադարձը:

Զրուցակիցները համաձայնել են, որ բոլոր կողմերը պետք է շարունակեն ջանքերը՝ հրադադար ապահովելու համար։ Երկու երկրների նախագահները նշել են իրենց խորհրդականների և ներկայացուցիչների, հատկապես՝ պետքարտուղար Ռուբիոյի, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ուոլցի, հատուկ բանագնաց Քելլոգի և այլոց դրական աշխատանքը։

«Նախագահներն իրենց թիմերին հանձնարարել են առաջ տանել տեխնիկական հարցերը՝ կապված մասնակի հրադադարի իրականացման և ընդլայնման հետ, նաև հանձնարարել են հնարավորինս արագ իրականացնել այդ աշխատանքները։ Նրանք ընդգծել են, որ հետագա հանդիպումների ժամանակ թիմերը կարող են պայմանավորվել կայուն խաղաղության և անվտանգության ուղղությամբ շարժվելու բոլոր անհրաժեշտ ասպեկտների շուրջ»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի