Ընթանում է Թրամփի ու Զելենսկիի հեռախոսազրույցը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս պահին զրուցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցի մանրամասների շուրջ։
«Ուկրաինայի նախագահը հեռախոսազրույց է ունենում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ», – լրագրողներին ասել է Զելենսկիի խոսնակ Սերգեյ Նիկիֆորովը։
Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Դեն Սքավինոն ևս հայտնել է, որ երկու երկրների նախագահների հեռախոսազրույցն է ընթանում։
Թարգմանությունը Էմմա Չոբանյանի