Արարատ Միրզոյանն պաշտոնական այցով մեկնել է Բրազիլիա
Քաղաքականություն
19.03.2025 | 15:11
Մարտի 19-20-ը ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն պաշտոնական այցով կգտնվի Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում․ տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից։
Ծրագրված է Արարատ Միրզոյանի և Բրազիլիայի ԱԳ նախարար Մաուրո Վիեյրայի հանդիպումը, որի արդյունքներով նախարարները հանդես կգան մամուլի համար հայտարարություններով:
Նախատեսված են նաև այլ քննարկումներ: