Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Կրասնոդարի երկրամասի նավթային պահեստին․ ՌԴ-ն իր հերթին անօդաչուներով հարվածել է Ուկրաինային

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Մարտի լույս 19-ի գիշերը Ուկրաինայի Զինված ուժերը անօդաչու սարքերով հարձակվել են ՌԴ Կրասնոդարի երկրամասի նավթի պահեստի վրա, հայտնում է տեղի օպերատիվ շտաբը։ Հրդեհ է բռնկվել բեկորների անկման հետևանքով, վնասվել է խողովակաշար։

«Կավկազսկայա բնակավայրի մոտակայքում գտնվող նավթի պահեստում բռնկված հրդեհի տարածքը հասել է 1700 քառ. մետրի։ Գիշերը տանկերից մեկից արտահոսք է տեղի ունեցել, որին հաջորդել է նավթամթերքի հրդեհը։ Այրումը տեղի է ունենում տանկի շուրջ գտնվող ամբարտակի ներսում: Արտակարգ ծառայությունները վերահսկում են իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ հրդեհի մարմանը ներգրավված է 179 հրշեջ և 54 միավոր տեխնիկա։ Զոհեր և վիրավորներ չկան։

ՌԴ ՊՆ-ն հայտարարել է, որ գիշերվա ընթացքում «հերթապահ հակաօդային պաշտպանության համակարգերը ոչնչացրել և որսացել են 57 ուկրաինական անօդաչու թռչող սարքեր», այդ թվում՝ 35 անօդաչու թռչող սարք Կուրսկի շրջանի, 13-ը՝ Օրյոլի և 7-ը՝ Ազովի ծովի ջրերի վրա։

Ռուսական զորքերն իրենց հերթին հարձակում են իրականացրել ուկրաինական տարածքի վրա «Իսկանդեր-Մ» և «C-300» հրթիռներով, նաև գործարկել 145 «Շահեդ», հաղորդում է Ուկրաինայի ռազմաօդային ուժերի հրամանատարությունը։

Նշվում է, որ 72 հարձակողական անօդաչու թռչող սարքեր են խոցվել Խարկովի, Պոլտավայի, Սումիի, Չեռնիգովի, Չերկասիի, Կիևի, Ժիտոմիրի, Վիննիցայի, Կիրովոգրադի, Դնեպրոպետրովսկի, Զապորոժիեի և Օդեսայի շրջաններում։

Ռուսական անօդաչու թռչող սարքերից մեկը հարվածել է Սումիի շրջանային կլինիկական հիվանդանոցի տանիքին։ Շենքի ապակիները կոտրվել են, ոչ ոք չի տուժել, հայտնել են Սումիի իշխանությունները։ Մարտի 19-ի վաղ առավոտյան Կրասնոպոլսկայա հիվանդանոցի տանիքին էլ մեկ այլ անօդաչու թռչող սարք է ընկել։ Այնտեղ նույնպես տուժածներ չկան, հիվանդներն ու հիվանդանոցի անձնակազմը տարհանվել են։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի