Պուտինը փակ հանդիպման ժամանակ ասել է, որ ՌԴ-ն չի հավակնի Օդեսային և Ուկրաինայի այլ տարածքներին, եթե բռնակցված շրջանները ռուսական ճանաչվեն. Կոմերսանտ

Լուրեր

17.07.2026 | 18:30
Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը 
17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
17.07.2026 | 17:55
Երկու ոստիկան ձերբակալվել է երեք տարի առաջ կատարված սպանությանն օժանդակելու կասկածանքով
17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
17.07.2026 | 17:20
Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
17.07.2026 | 17:09
Լավրովն առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպման հույս է հայտնել՝ Երևանում կամ Բաքվում
17.07.2026 | 17:00
Sunhit-ն ու LONGi Solar-ը բիզնեսին առաջարկում են ավելի հասանելի արևային լուծումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 16:49
Վարդան Ղուկասյանը կալանքից ազատ կարձակվի. կիրառվեց տնային կալանք և 15 մլն դրամ գրավ
17.07.2026 | 16:42
Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է․ Բայրամով
17.07.2026 | 16:33
Հունգարիայում հետաքննություն է սկսվել նախկին ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի դեմ՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի համար
17.07.2026 | 16:27
Շատիվանքի Սբ Սիոն եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների վերականգնման ընթացքում բացահայտվել են միջնադարյան նոր պատկերներ
17.07.2026 | 16:18
Էնդի Բերնեմը՝ Լեյբորիստական ​​կուսակցության նոր առաջնորդ․ նա կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Բոլորը

Ռուսաստանի Արդյունաբերողների և ձեռներեցների միության ներկայացուցիչների հետ փակ հանդիպման ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է, որ Մոսկվան չի հավակնի Ուկրաինայի «Օդեսային և այլ տարածքներին», եթե խաղաղ բանակցությունների ընթացքում Ղրիմը, ինքնահռչակ Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունները, ինչպես նաև բռնակցված Խերսոնի և Զապորոժիեի շրջանները ճանաչվեն ռուսական։ Այս մասին գրել է «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։

Վկայակոչելով հանդիպման մի քանի մասնակիցների՝ լրագրողը պնդում է, որ միջոցառման փակ հատվածում Պուտինը գործարարների հետ խոսել է ոչ թե բիզնեսի, այլ Ուկրաինայի և խաղաղ բանակցությունների մասին։ ՌԴ նախագահը հայտարարել է, որ Ուկրաինան հնարավորություն է ունեցել «քիչ արյունահեղությամբ ազատվել» և սկսել է խոսել Ղրիմի ճանաչման մասին։

«Հետո պարզ դարձավ, որ նրանք չեն ցանկանում լսել Լուգանսկի և Դոնեցկի Հանրապետությունների ինքնավարությունը, ինչպես նաև Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանի կազմում ճանաչելու մասին։ Եվ որքան հետ էր մղվում այն ​​կետը, որտեղ Ռուսաստանը կարող էր կանգնեցվել, այնքան ավելի քիչ էր համաձայնության գալու հնարավորությունը»,- գրում է լրագրողը։

Ըստ նրա զրուցակիցների՝ Պուտինը հանդիպման ժամանակ ասել է, այժմ բանակցություններում խոսքը Ղրիմը, Լուգանսկն ու Դոնեցկը, Խերսոնի և Զապորոժիեի շրջանները Ռուսաստանի կազմում ճանաչելու մասին է։ Չի նշվում, թե ով պետք է անի դա՝ միայն Ուկրաինա՞ն, թե՞ նաև ԱՄՆ-ն՝ Եվրոպայի հետ միասին։

«Եթե դա տեղի ունենա առաջիկայում, Ռուսասատանը, ինչպես պատմել են հանդիպման մասնակիցները, չի հավակնի Օդեսային ու այլ տարածքներին, որոնք հիմա պատկանում են Ուկրաինային։ Բայց այս կետը կարող է նաև փոխվել։ Միաժամանակ, հանդիպման բոլոր մասնակիցները նույն բանն են նշել՝ Վլադիմիր Պուտինը հավատում է, որ իրենց կարծիքով՝ հնարավոր է համաձայնության գալ Դոնալդ Թրամփի հետ, իսկ, ընդհանուր առմամբ, նա իրականում հավատում է Դոնալդ Թրամփին»,- ասվում է հրապարակման մեջ։

Հավելենք, որ Վլադիմիր Պուտինի փակ հանդիպումը բիզնեսի ներկայացուցիչների հետ տեղի է ունեցել նախօրեին՝ ՌԴ նախագահի՝ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցից առաջ։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի