Գերմանիայի Բունդեսթագը հաստատել է պաշտպանության ոլորտի մի քանի միլիարդանոց ներդրումների փաթեթը

Լուրեր

09.08.2026 | 20:32
Իսրայելը մերժել է Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի ծրագիրը
09.08.2026 | 19:36
Խնձորեսկում զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան դուրս է եկել ճանապարհից
09.08.2026 | 18:10
Արարատի մարզի քրեական և Վեդիի համայնքային ոստիկանները դանակահարության դեպք են բացահայտել
09.08.2026 | 16:37
Վթարային ջրանջատում Կտայքում և Երևանում
09.08.2026 | 16:10
Վաղվանից բավական երկար ժամանակով հրաժեշտ կտանք +35°C-ից բարձր ջերմաստիճաններին. Լևոն Ազիզյան
09.08.2026 | 15:31
Հրդեհը բռնկվել է տանը կից շոգեբաղնիքում․ ՆԳՆ
09.08.2026 | 15:05
ՀՀ ԶՈՒ ՀՕՊ զորքերը պարապմունքներ են անցկացրել «Կարիճ» և «Լուսան» համալիրներով
09.08.2026 | 14:38
Օդի ջերմաստիճանը կնվազի
09.08.2026 | 13:13
Դաշտավանում ծեծկռտուք է եղել․ մասնակիցները հարվածել են քարերով, մահակներով և կռփազենքով
09.08.2026 | 12:56
Սևանա լճում ջրափրկարարները նկատել են շրջված ջրային մոտոցիկլետ․ ՆԳՆ
09.08.2026 | 12:38
Հովիկ Աբրահամյանի որդին կալանավորվել է
09.08.2026 | 11:47
Վթարային ջրանջատում Երևանում
09.08.2026 | 11:33
Ահազանգ է ստացվել, որ Սևանա լճի լողափերից մեկում քաղաքացիները հեծանիվ-նավակով հեռացել են ափից և չեն կարողանում վերադառնալ․ ՆԳՆ
09.08.2026 | 11:18
Ուկրաինան հարվածներ է հասցրել Բելգորոդին․ տուժել է 13 մարդ
09.08.2026 | 11:01
Ռուսաստանը հարվածել է Օդեսային և Խարկովին․ երկու մարդ զոհվել է, ավելի քան 20-ը՝ վիրավորվել
Բոլորը

Բունդեսթագը հաստատել է ֆինանսական փաթեթը, որը ներառում է մի քանի միլիարդի ներդրումներ պաշտպանության և ենթակառուցվածքների ոլորտներում, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Նշվում է, որ դժվար բանակցություններից և մի շարք զիջումներից հետո պահպանողական դաշինքը Քրիստոնեա-դեմոկրատական ​​միության (CDU)/Քրիստոնեա-սոցիալական միության (CSU) և Գերմանիայի Սոցիալ-դեմոկրատական ​​կուսակցության (SPD) հետ հասել է Դաշինք 90/Կանաչներ կուսակցության կողմից համաձայնագրի աջակցությանը։

Նրանք միասին Բունդեսթագում ունեն 520 ձայն՝ 31-ով ավելին, քան պահանջվում է երկու երրորդ մեծամասնության համար, որ ահրաժեշտ է Գերմանիայի Հիմնական օրենքում փոփոխությունների կատարման համար։

Գերմանիայի Սահմանադրությունը սահմանել է «պարտքի արգելակ»՝ մեխանիզմ, որով կառավարությունը պետք է խնայողաբար ծախսի բյուջեի միջոցները, և կարող է ծախսել միայն այնքան, որքան վաստակում է: Այժմ Բունդեսթագը հաստատել է Գերմանիայի Հիմնական օրենքի 109-րդ հոդվածում ամրագրված քաղաքականության բարեփոխումը։ «Արգելակը» կարող է թուլանալ պաշտպանական ծախսերի և դաշնային նահանգների կարիքների համար։ Բացի այդ, համաձայնեցվել է 500 միլիարդ եվրոյի հատկացումը հատուկ ենթակառուցվածքային հիմնադրամի համար։

ՔԴՄ առաջնորդ, Գերմանիայի հնարավոր նոր կանցլեր Ֆրիդրիխ Մերցը մարտի 14-ին փաթեթն անվանել էր «հստակ ուղերձ  ործընկերներին և ընկերներին, ինչպես նաև հակառակորդներին՝ ազատության թշնամիներին, որ ի վիճակի են պաշտպանել իրենց»:

Մարտի 13-ին ելույթ ունենալով Բունդեսթագի արտակարգ նիստում՝ Մերցն առաջարկել էր թուլացնել «պարտքի արգելքը» ոչ միայն պաշտպանության հետ կապված, ինչպես նախապես ծրագրված էր, այլ նաև քաղաքացիական պաշտպանության և հետախուզական ծառայությունների ոլորտներում:

Նոր Բունդեսթագում, որի առաջին նիստը տեղի կունենա մարտի 25-ին, պահպանողականները, սոցիալ-դեմոկրատները և կանաչներն այլևս չեն ունենա անհրաժեշտ մեծամասնություն, ուստի կարևոր էր այս փաթեթի ընդունումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի