«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը դատի է տվել ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալությանը

Լուրեր

29.09.2026 | 15:46
Տիչինայի փողոցում կռունկ է շրջվել․ կան զոհեր․ ՈՒՂԻՂ
29.09.2026 | 15:44
OpenAI-ն անվտանգության հետ կապված մտահոգությունների պատճառով չեղարկել է ԱԲ-ի նոր մոդելի թողարկումը
29.09.2026 | 15:27
Զովունիում ևս 643 քմ հողատարածք վերադարձվել է համայնքին
29.09.2026 | 15:23
Արայիկ Էլոյանը և Վյաչեսլավ Աֆյանը միացել են Հայաստանի Մ-21 հավաքականին
29.09.2026 | 15:18
Իրանի պատգամավորները քննարկում են Միջուկային զենքի չտարածման պայմանագրից դուրս գալու օրինագիծը
29.09.2026 | 15:10
ՀՀ դեսպանատներն առժամանակ անձնագրեր չեն տրամադրի // Հերոս Ալբերտ Հովհաննիսյանի նկարը կվերականգնվի․ ԼՈՒՐԵՐ
29.09.2026 | 15:01
«Կոմիտաս» միջազգային փառատոնը, որը կշարունակվի մինչև հոկտեմբերի 8-ը
29.09.2026 | 14:59
Երևանի Տիչինայի փողոցում վերամբարձ կռունկ է ընկել․ կան զոհեր
29.09.2026 | 14:50
Իրանական Caspian Airlines-ի ինքնաթիռը Ստամբուլի օդանավակայանում առգրավվել է՝ 3 միլիոն եվրո պարտքի պատճառով
29.09.2026 | 14:42
12 անշարժ գույք, 2 ավտոմեքենա և շուրջ 66 մլն դրամ․ Դատախազությունը պահանջ է ներկայացրել Ալիկ Գևորգյանի գույքի վերաբերյալ
29.09.2026 | 14:32
ՌԴ ԱԽ-ն մեկնաբանել է Հայաստանի մասնակցությունը Միջազգային քրեական դատարանին
29.09.2026 | 14:24
Դրական տեղաշարժեր ունենք․ տղամարդիկ շատ մեծ ներգրավվածություն ունեն երեխաների խնամքի հարցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
29.09.2026 | 14:15
Պորտուգալիայի հավաքականի մարզիչը խախտել է Ռոնալդուի հետ պայմանավորվածությունը. աղբյուր
29.09.2026 | 14:07
Արաղչին հայտնել է, որ երեքշաբթի ԱՄՆ-ից պատասխան է ակնկալում Հորմուզը բացելու ծրագրի վերաբերյալ
29.09.2026 | 13:58
«BYD» և «Changan» մեքենաների ներմուծման պատրվակով 13 անձից հափշտակել է 78.3 մլն դրամ․ ՔԿ
Բոլորը

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը հայց է ներկայացրել ԱՄՆ Գլոբալ լրատվամիջոցների գործակալության (USAGM) և կազմակերպության պաշտոնյաների՝ Քերի Լեյքի և Վիկտոր Մորալեսի դեմ՝ ապարգելափակելու Կոնգրեսի կողմից հաստատված դրամաշնորհը, որը ֆինանսավորում է կազմակերպության աշխատանքը, գրում է Current time-ը։

Բողոքում ասվում է, որ Կոնգրեսի կողմից հատկացված «Ազատություն» ռադիոկայանի միջոցների տրամադրման մերժումը խախտում է դաշնային օրենքները, ներառյալ՝ ԱՄՆ Սահմանադրությունը, որը Կոնգրեսին բացառիկ լիազորություն է տալիս դաշնային ծախսերի նկատմամբ: Հայցը կքննվի ԱՄՆ Կոլումբիայի շրջանային դատարանում:

«Հիմա ժամանակը չէ զիջելու Ամերիկայի թշնամիների քարոզչությանը և գրաքննությանը: Մենք կարծում ենք, որ օրենքը մեր կողմն է, և որ ամբողջ աշխարհի բռնակալները վաղաժամ տոնում են մեր մահը»,- ասել է «Ազատություն» ռադիոկայանի նախագահ Սթիվեն Կապուսը:

Հիշեցնենք, որ մարտի 14-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը գործադիր հրաման է ստորագրել յոթ պետական ​​գերատեսչությունների, այդ թվում՝ Միացյալ Նահանգների Գլոբալ լրատվամիջոցների գործակալության (USAGM) գործունեությունը դադարեցնելու մասին։ Այն պատասխանատու է արտասահմանյան հեռարձակման համար և, ի թիվս այլնի, վերահսկում է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը:

Դրան հաջորդել է ԱՄՆ Կոնգրեսի կողմից հաստատված «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանի դրամաշնորհային ֆինանսավորումը դադարեցնելու մասին ծանուցումը: USAGM-ն իր կայքում հրապարակել է հայտարարություն՝ բացատրելով, որ ընդունված որոշումները, Թրամփի վարչակազմի տեսանկյունից, անարդյունավետ են հարկատուների միջոցները ծախսելու հարցում: Այս որոշումից հետո ԵՄ մի քանի երկրների ներկայացուցիչներ հանդես են եկել առաջարկով՝ աջակցել մեդիա կորպորացիային՝ ամբողջությամբ կամ մասնակի իրենց վրա վերցնելով դրա ֆինանսավորումը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի