ԱՄՆ դատարանը հրահանգել է դադարեցրել USAID-ի փակման գործընթացը․ դա խախտում է Սահմանադրությունը

Լուրեր

17.07.2026 | 18:41
Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-ում
17.07.2026 | 18:30
Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը 
17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
17.07.2026 | 17:55
Երկու ոստիկան ձերբակալվել է երեք տարի առաջ կատարված սպանությանն օժանդակելու կասկածանքով
17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
17.07.2026 | 17:20
Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
17.07.2026 | 17:09
Լավրովն առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպման հույս է հայտնել՝ Երևանում կամ Բաքվում
17.07.2026 | 17:00
Sunhit-ն ու LONGi Solar-ը բիզնեսին առաջարկում են ավելի հասանելի արևային լուծումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 16:49
Վարդան Ղուկասյանը կալանքից ազատ կարձակվի. կիրառվեց տնային կալանք և 15 մլն դրամ գրավ
17.07.2026 | 16:42
Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է․ Բայրամով
17.07.2026 | 16:33
Հունգարիայում հետաքննություն է սկսվել նախկին ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի դեմ՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի համար
17.07.2026 | 16:27
Շատիվանքի Սբ Սիոն եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների վերականգնման ընթացքում բացահայտվել են միջնադարյան նոր պատկերներ
Բոլորը

ԱՄՆ Դաշնային դատավորն արգելել է նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին հետագա քայլեր ձեռնարկել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) փակման ուղղությամբ։ Դատավոր Թեոդոր Չուանգը նշել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփի գործընկեր Իլոն Մասկի ղեկավարած Կառավարության արդյունավետության դեպարտամենտի (DOGE) գլխավորած ջանքերը՝ փակելու գործակալությունը, հավանաբար, խախտում են ԱՄՆ Սահմանադրությունը «մի քանի ձևով», գրում է BBC-ն։

Չուանգը հրահանգել է DOGE-ին վերականգնել աշխատակիցների մուտքը ԱՄՆ ՄԶԳ համակարգիչներ և վճարային համակարգեր, այդ թվում՝ արձակուրդում գտնվողների համար: Դատավորը նաև վճռել է, որ USAID-ի աշխատակիցների աշխատանքից ազատումը պետք է դադարեցվի, սակայն չի հրամայել վերականգնել նախկինում արձակուրդում գտնվող աշխատակիցներին:

Վճիռը կայացվել է USAID-ի 26 անանուն աշխատակիցների բողոքի հիման վրա հարուցված գործով, որոնք դատական ​​փաստաթղթերում պնդում են, որ Մասկը վերացնում ԱՄՆ պետական ​​գերատեսչությունները:

Փետրվարի 13-ին ներկայացված բողոքում աշխատակիցների փաստաբանները պնդում են, որ Մասկի իշխանությունն անօրինական է, քանի որ նա պաշտոնապես չի առաջադրվել պետական ​​պաշտոնում և չի հաստատվել ԱՄՆ Սենատի կողմից, և խնդրել են դադարեցնել և հետաձգել DOGE-ի գործունեությունը:

Դատավոր Չուանգը որոշել է, որ Մասկը և նրա կառույցը վերահսկողություն են իրականացրել USAID-ի վրա և դրանով, «հավանաբար, խախտել են Միացյալ Նահանգների Սահմանադրությունը բազմաթիվ ձևերով, և որ այդ գործողությունները վնաս են հասցրել ոչ միայն հայցվորներին, այլև հանրային շահերին»:

Անհասկանալի է, թե որոշումն ինչ ազդեցություն կունենա USAID-ի գործունեության վրա: Վարչակազմի պաշտոնյաները հայտնել են, որ դրա գործունեության ավելի քան 80%-ը դադարեցվել է։

Թրամփի վարչակազմը քննադատել է դատարանի օրվա որոշումը։

«Անազնիվ դատավորները տապալում են ամերիկացի ժողովրդի կամքը՝ փորձելով հետ կանգնեցնել նախագահ Թրամփին իր օրակարգի իրականացումից»,- ասել է Սպիտակ տան խոսնակ Աննա Քելլին՝ որոշումը անվանելով «արդարադատության սխալ» և խոստանալով բողոքարկել վճիռը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի