Բաքուն արձագանքել է ՀՀ վարչապետի աշխատակազմին ու կրկնել խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանները

Լուրեր

24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:00
Վստահ եմ՝ Պուտինը կշնորհավորի Նիկոլ Փաշինյանին․ ՌԴ շահից է բխում՝ հայ ժողովրդի ընտրած իշխանության հետ գործակցել․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:55
Նավթային գերտերություն՝ առանց բենզինի․ ինչ է կատարվում Ռուսաստանում. ՏԵՍԱՆՅՈւԹ
24.06.2026 | 19:47
«Մինչև գումարի հարցը չլուծվի՝ դուրսգրում չի լինի». հայրը ահազանգում է, հիվանդանոցը՝ հերքում 
24.06.2026 | 19:34
Որքա՞ն արժե ծիրանը․ գյուղացիները բերքի իրացման այլընտրանքներ են փնտրում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 19:21
Ընտրվել են Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամները և հիմնադրամի գլխավոր տնօրենը
24.06.2026 | 19:14
Կրեմլը հերքում է Պետդումայի ընտրությունները հետաձգելու վերաբերյալ լուրերը
Բոլորը

«Մենք կտրականապես մերժում ենք Հայաստանի վարչապետի աշխատակազմի 2025 թվականի մարտի 18-ի հայտարարությունը, որը, Ադրբեջանի դեմ ուղղված բոլորովին անհիմն պնդումների հետ մեկտեղ, խեղաթյուրում է տեղում իրողությունները և սահմանամերձ շրջանների կրակոցների փաստերը»։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն՝ մեկնաբանելով ՀՀ վարչապետի աշխատակազմի հայտարարությունը։

Նա շարունակել է կրկնել Ադրբեջանի ՊՆ-ի կեղծ տեղեկությունները, իբր, սահմանին կրակոցների մասին։

«Ինչ վերաբերում է Հայաստանի ենթադրյալ բարի կամքին խաղաղության համաձայնագրի տեքստն ավարտելու և միջպետական ​​հարաբերությունների հաստատման հարցում, հարկ է հիշեցնել, որ Ադրբեջանն էր, որ առաջին քայլերն արեց խաղաղության համաձայնագրի մշակման համար դեռևս 2022 թվականի սկզբին։ Սակայն չպետք է մոռանալ, որ Հայաստանն ամեն կերպ սաբոտաժի էր ենթարկում բանակցային գործընթացը։ Հայկական կողմը, բարի կամք դրսևորելու և նման սադրանքներից հրաժարվելու փոխարեն, առաջարկում է ոչ մի հիմք չունեցող բարդ և գործնականում անհնարին նախաձեռնություններ։ Դա հիշեցնում է Մինսկի խմբի համանախագահների առաջարկությունները։ Եթե ​​Հայաստանի կառավարությունը, ինչպես պնդում է վարչապետի գրասենյակը, իսկապես ունի խաղաղության օրակարգ, տեղին կլինի բացատրություն տա, թե ինչպես է զանգվածային ռազմականացումը, ներառյալ՝ սահմանամերձ շրջաններում հարվածային զենքի տեղակայումը, ծառայում այս օրակարգին»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցչի հայտարարության մեջ։

Բաքուն շարունակում է նաև իր նախապայմաններն առաջ քաշել խաղաղության պայմանագրի ստորագրման համար։

«Լուրջ մտահոգություն է առաջացնում նաև այն, որ չնայած տեղյակ լինելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներին վերջ տալու համար Սահմանադրության փոփոխության երկարամյա պահանջին, Հայաստանն անտեսում է այս կոչը։ Մենք ևս մեկ անգամ ցանկանում ենք ուշադրություն հրավիրել Ադրբեջանի հիմնարար դիրքորոշման վրա, այն է՝ բանակցված տեքստի ստորագրման հիմնական պայմանը Հայաստանի Սահմանադրության մեջ փոփոխություններ մտցնելն է՝ Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ հավակնությունները վերացնելու նպատակով։ Միևնույն ժամանակ, մենք ընդգծում ենք հնացած և անգործունակ Մինսկի խմբի և համապատասխան կառույցների պաշտոնական լուծարման անհրաժեշտությունը»,- ասել է Հաջիզադեն։

Նա, միաժամանակ, Հայաստանին մեղադրել է պարտավորությունները չկատարելու մեջ։

«Չնայած Ադրբեջանի արևմտյան շրջանները Նախիջևանի Ինքնավար Հանրապետության հետ կապող հաղորդակցությունների բացման գրավոր և ստորագրված պարտավորություններին՝ Հայաստանը 4 տարվա ընթացքում չի կատարել այդ պարտավորությունները։ Փոխարենը առաջարկներ են անում ոչ ակտուալ, դժվար իրագործելի և գործնականում երկար երթուղիների համար՝ փորձելով ուշադրությունը շեղել գործընթացից և իրենց պարտականություններից։ Եթե ​​հայկական կողմն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում հաղորդակցությունների բացմամբ, ապա չպետք է խուսափի իր պարտավորություններից և գործնական քայլեր ձեռնարկի տարածաշրջանում նոր իրողություններին համապատասխան հաղորդակցությունների բացման ուղղությամբ»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի