Գեներալի ուսադիրն ավելի կարևոր չի՞. Վարդազարյանը՝ իր դեմ ցուցմունք տված Անդրանիկ Սիմոնյանի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

22.02.2026 | 11:28
Առնվազն 10 հազար փոս ենք լցրել, միայն աղը չի պատճառը. քաղաքապետարանի շինբարեկարգման վարչության պետի ժ/պ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
22.02.2026 | 11:08
Լվովում ահաբեկչություն է տեղի ունեցել․ առևտրի կենտրոնի մոտ ինքնաշեն սարք է պայթել, ոստիկան է զոհվել
22.02.2026 | 10:40
Մեր ջանքերը կարող են առաջիկա 3 շաբաթում բերել Պուտինի և Զելենսկու հանդիպմանը․ Ուիթկոֆ
22.02.2026 | 10:26
ՃՏՊ Սասունիկ բնակավայրի մոտակայքում․ կա զոհ
22.02.2026 | 10:11
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար
22.02.2026 | 00:10
Արթուր Ավետիսյանը՝ աշխարհի գավաթի հաղթող, Մամիկոն Խաչատրյանը՝ արծաթե մեդալակիր
21.02.2026 | 23:53
11-ակի օլիմպիական չեմպիոն դարձած Յոհանես Կլեբոյի պատմական հաղթանակը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 23:36
Հենրիխ Մխիթարյանի գոլը սկիզբ է դրել «Ինտերի» հաղթանակին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
21.02.2026 | 20:00
Ինչպես է Հայաստանն առաջին անգամ ստացել UWW-ի մրցաշար անցկացնելու հնարավորություն․ զրույց Վլադիմիր Հովհաննիսյանի հետ
21.02.2026 | 19:40
Իսրայելը հարվածներ է հասցրել Լիբանանին․ զոհվել է 10 մարդ, այդ թվում՝ «Հեզբոլլա» շարժման 8 անդամ
21.02.2026 | 19:00
Թումանյանն էլ ողջ լիներ, ասելու էինք՝ գնա «Շունն ու կատուդ» գրիր, մեզ դասեր մի՛ տուր. Նարինե Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
21.02.2026 | 18:08
Հունգարիան արգելափակել է Ուկրաինային ԵՄ-ի կողմից 90 մլրդ եվրո վարկի հատկացումը
21.02.2026 | 17:51
Հրդեհի ահազանգ գազալցակայաններից մեկում. ՆԳՆ
21.02.2026 | 16:59
Պուտինը ստորագրել է ԱԴԾ-ի պահանջով կապի անջատման մասին օրենքը
21.02.2026 | 16:17
Պետությանն է վերադարձվել շուրջ 5 հա մակերեսով 10 անշարժ գույք, շուրջ 103 միլիոն դրամ. ամփոփվել են Սյունիքի մարզի դատախազության 2025 թվականի աշխատանքները
Բոլորը

Ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը չի նեկայանում Ռուբեն Վարդազարյանի գործով դատական նիստերին՝ թեև գործով վկա է և պարտավոր է ներկայանալ։

Հակակոռուպցիոն դատարանը երեկ հեռացել էր խորհրդակցական սենյակ՝ Ռուբեն Վարդազարյանի գործով դատավճիռ կայացնելու, սակայն այսօր որոշեց վերսկսել գործի քննությունը։ Դատարանը հայտնեց, որ ի թիվս այլ հանգանքների՝ խնդիր կա՝ կապված վկա Անդրանիկ Սիմոնյանի ցուցմունքի հետ։ Նշենք, որ Վարդազարյանին վերագրվող ենթադրյալ հանցավոր արարքի պահին Անդրանիկ Սիմոնյանը եղել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր։ Ըստ գործի՝ Վարդազարյանը 2020  թվականին՝ ԲԴԽ նախագահ եղած ժամանակ signal հավելվածի միջոցով զանգել է Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանին, և խնդրել, հորդորել կալանքից ազատ արձակել «Ալավերդցի Վահագն» անունով հայտնի Վահագն Աբգարյանին։

Սիմոնյանը խոսակցությունը ձայնագրել է և մոտ մեկ տարի անց ներկայացրել իրավապահներին, հարուցվել է քրեական գործ և Վարդազարյանին մեղադրանք է առաջադրվել։ Այս իրադարձություններից հետո է Սիմոնյանը նշանակվել Ազգային անվտանգության ծառայության պետի տեղակալ։

Անդրանիկ Սիմոնյանը գործով որպես վկա դատակոչված է եղել, սակայն դատարան չի ներկայացել։ Լրագրողների հետ ճեպազրույցում Ռուբեն Վարդազարյանն ասաց, որ դատարանը Սիմոնյանին բերման ենթարկելու որոշում երբևէ չի կայացրել։ Գործի դատաքննության ընթացքում իրենք բազմիցս բարձրաձայնել են այն մասին, որ Վարդազարյանի  արդար դատաքննության իրավունքի իրացման համար խոչընդոտ է ստեղծում։

Վկայի համար ցուցմունք տալը ոչ թե իրավունք է, այլ պարտականություն։ Հետաքրքիր է այն հանգամանքը, որ Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայանում էր քննչական մարմիններ և դատարաններ՝ ցույց տալու համար, որ երկրի ղեկավարը ևս պարտավոր է վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալ դատարան, սակայն, երկրում, կարծես թե իրավիճակ է փոխվել, քանի որ ԱԱԾ պետի տեղակալը, որը պարտավոր է վարույթն իրականացնող մարմնի կանչով, ծանուցման մեջ նշված օրը և ժամին ներկայանալ դատարան, ցուցմունք տալ, դատարանի մի քանի ծանուցումներից հետո չի ներկայացել։

«Միակ վկան, որն իմ դեմ ցուցմունք էր տվել, Անդրանիկ Սիմոնյանն էր, առանց այդ վկայի ցուցմունքի արդարացման դատական ակտն ուղղակի անխուսափելի էր»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ռուբեն Վարդազարյանը։ Վերջինս նաև բարձրաձայնել է այն մասին, որ գործով որևէ ապացույց չի ներկայացվել այն մասին, որ Անդրանիկ Սիմոնյանի ներկայացրած ձայնագրությունում իսկապես իր ձայնն է կամ որ այդ ձայնագրությունը մոնտաժված կամ արհեստական բանականությամբ ստեղծված չէ։

Մեր հարցին, թե ԲԴԽ նախագահ եղած ժամանակ ինչ հարաբերություններ է ունեցել Անդրանիկ Սիմոնյանի հետ, ասաց, որ փորձել է հնարավորինս օգնել և աջակցել նրան։

«Ինչ-որ դիմում էր գրել, խնդրել էր ավելի մոտիկ գալ, ավելի հարմար վայրում աշխատել»,- ասաց Վարդազարյանը։

Մեր հարցին՝ այդ դեպքում ինչու պետք է Սիմոնյանը իր դեմ որևէ քայլ կատարեր, Վարդազարյանը պատասխանեց․ «Բա գեներալի ուսադիրներն ավելի կարևոր չե՞ն, քան Վարդազարյանի հետ պարկեշտ  պահվածքը»։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Արաքս Մամուլյան