Ռուբեն Վարդազարյանի գործով դատավճիռը չհրապարակվեց. դատարանը վերսկսեց գործի քննությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

07.09.2026 | 22:53
Գավառում հայտնաբերվել է ապօրինի պահվող զենք-զինամթերք․ 59-ամյա տղամարդը կալանավորվել է
07.09.2026 | 22:38
Ադրբեջանը Կասպից ծովում ստեղծում է անօդաչու նավատորմ․ ի՞նչ կփոխեն Ալիևին ներկայացված SALVO-ն և KAYRA-ն
07.09.2026 | 22:24
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.09.2026 | 22:10
Հայտնի է՝ ով կքննի Գարեգին Բ-ի գործը․ Վճռաբեկը հրապարակել է որոշումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:58
Երրորդ դեպքը 5 ամսում․ ի՞նչ է կատարվում Բյուրեղավանի խմելու ջրի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 21:45
Տարածվող տեսանյութը հին է. Նարեկ Նալբանդյանը բերման է ենթարկվել մեկուկես տարի առաջ
07.09.2026 | 21:33
Volkswagen-ը գերմանական ավտոգործարաններից մեկը վերափոխում է՝ իսրայելական պաշտպանական տեխնիկա կարտադրի
07.09.2026 | 21:14
Հոբարձիում հյուրատան մոտ փոխհրաձգություն է եղել․ ոստիկանները բացահայտել են սպանության փորձի դեպքը. ՆԳՆ
07.09.2026 | 21:00
Փաշինյանը Պուտինի հետ կքննարկի ՌԴ-ի հեռացման պայմանները՝ ռազմաբազա, երկաթուղի․ Կրեմլը սակարկում է ժամանակը․ Տիգրան Խզմալյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 20:46
Հայաստանի և Լատվիայի քաղաքական երկխոսությունը պետք է վերածել կոնկրետ տնտեսական արդյունքների. Միրզոյան
07.09.2026 | 20:36
Միրզոյանը և Լատվիայի նախագահը մտքեր են փոխանակել տարածաշրջանային զարգացումների շուրջ
07.09.2026 | 20:16
Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայում British American Tobacco ծխախոտի գործարանին
07.09.2026 | 20:00
Փաշինյանենք ԵՄ գնում են՝ «չերեզ» Մոսկվա․ ես անդամակցելու կողմնակից եմ, հանրաքվե լինի՝ կողմ կքվեարկեմ․ Հարություն Հարությունյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.09.2026 | 19:48
«ՌԻԱ Նովոստի»-ի մոլորեցնող վերնագիրը․ ինչ է իրականում ասել Եվրահանձնաժողովի խոսնակը Հայաստանի վիզաների ազատականացման մասին
07.09.2026 | 19:32
Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի գլխավոր տնօրենի պաշտոնի համար կանցկացվի նոր մրցույթ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, այսօր պետք է հրապարակեր ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատավճիռը, սակայն Վահե Դոլմազյանը, խորհրդակցական սենյակից վերադառնալով, հայտնեց, որ որոշել է վերսկսել գործի քննությունը: Դատավորը հայտնեց, որ վերսկսելու որոշումը, ի թիվս այլնի, կապված է վկա Անդրանիկ Սիմոնյանի ցուցմունքի հետ: Նշենք, որ Սիմոնյանն ԱԱԾ պետի տեղակալն է և Վարդազարյանի դեմ ցուցմունք տված անձը: Վկայի կարգավիճակ ունենալով և գործով դատակոչված լինելով՝ նա չի ներկայացել դատարան:

Հիշեցնենք, որ Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը միջամտելու մեջ: Ըստ քրեական գործի` նա, ԲԴԽ նախագահը լինելով, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանին հորդորել, խնդրել է կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն «Ալավերդցի Վահագնի»` Վահագն Աբգարյանի խափանման միջոցը փոխել ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով։ Վարդազարյանի դեմ հաղորդումը ներկայացրել է Սիմոնյանը՝ իրավապահներին ներկայացնելով մի ձայնագրություն, որում, նրա պնդմամբ, խոսում են ինքն ու Վարդազարյանը: Սիմոնյանի հաղորդումից հետո նա նշանակվել է ԱԱԾ պետի տեղակալ:

Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելուց հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարել է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը:

Քրեական գործի քննության ընթացքում հրապարակվել է մի ձայնագրություն, որում Գագիկ Ջհանգիրյանը Վարդազարյանին հորդորում է հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից` փոխարենը խոստանալով այնպես անել, որ Վարդազարյանի վերաբերյալ գործը կարճվի:

Այս գործը դատարան է ուղարկել 2021 թվականի սեպտեմբերին և մակագրվել Երևանի քրեական դատարանի դատավոր Գնել Գասպարյանին, սակայն մինչև 2022-ի հուլիս Գասպարյանը գործով դեռևս նախապատրաստական փուլում էր։ 2022 թվականի հուլիսին ստեղծվեց Հակակոռուպցիոն դատարանը։ Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգրքով էլ սահմանվում էր, որ ընդհանուր իրավասության քրեական դատարաններում քննվող կոռուպցիոն բնույթի այն գործերը, որոնք հուլիսի 1-ի դրությամբ չէին մտել դատաքննության փուլ, ուղարկվում են Հակակոռուպցիոն դատարան։

Այսպիսով՝ Վարդազարյանի գործը ևս ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Վահե Դոլմազյանին։ Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Արաքս Մամուլյան