Կրեմլը հայտնել է Պուտին-Թրամփ հեռախոսազրույցի ժամն ու քննարկման օրակարգը

Լուրեր

17.07.2026 | 19:52
ԱԱ-2026-ի հաղթողները կստանան չեմպոնական մատանիներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 19:42
Հայաստանն ու ԱՄԷ-ն քննարկել են թարմ բանջարեղենի, ծաղիկների ու հանքային ջրի արտահանման հնարավորությունը
17.07.2026 | 19:30
ԵՄ-ն Կիևին ռուսական հարվածների պատճառով նոր պատժամիջոցներ է ՌԴ ԱԹՍ-ներ արտադրողների նկատմամբ
17.07.2026 | 19:23
Հաստատվել է ԵՄ ձկան արտահանողների TRACES համակարգում գրանցման կարգը
17.07.2026 | 19:11
Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակվողը կալանավորվել է․ ընդդիմադիր պատգամավորը խորհրդարանին հետաքննության կոչ է արել
17.07.2026 | 19:00
Նոր ԱԺ-ն չպիտի բրազիլական սերիալի վերածվի՝ ծեծուջարդ, հայհոյանք․ ՀՀ-ն անվտանգային խնդիրներ ունի․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 18:53
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
17.07.2026 | 18:41
Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-ում
17.07.2026 | 18:30
Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը 
17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
17.07.2026 | 17:55
Երկու ոստիկան ձերբակալվել է երեք տարի առաջ կատարված սպանությանն օժանդակելու կասկածանքով
17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
Բոլորը

Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի ու Դոնալդ Թրամփի հեռախոսազրույցը տեղի կունենա երեքշաբթի՝ Մոսկվայի ժամանակով 16:00-18:00-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

Հարցին՝ արդյո՞ք առաջնորդները զրույցի ժամանային սահմանափակում ունեն, Պեսկովը պատասխանել է․ «Առաջնորդները խոսելու են այնքան, որքան անհրաժեշտ կհամարեն»։

Նրան նաև խնդրել են մեկնաբանել Թրամփի վերջին հայտարարությունը, թե առաջիկա զրույցի շատ թեմաներ արդեն համաձայնեցված են։

«Ինչպես գիտեք՝ եղել են որոշակի քննարկումներ։ Պարոն Ուիթկոֆը եղել է Մոսկվայում, Ստամբուլում բանակցություններ են անցկացվել։ Ավելի վաղ եղել է երկու նախագահների առաջին հեռախոսազրույցը։ Հետևաբար, կա որոշակի ըմբռնում»,- ասել է Պեսկովը։

Ըստ Կրեմլի խոսնակի՝ «մեծ թվով հարցեր կան՝ կապված երկկողմ հարաբերությունների հետագա կարգավորման, ուկրաինական կարգավորման հետ»։

«Այդ ամենը պետք է քննարկվի երկու նախագահների կողմից։ Մենք ձեզ կտեղեկացնենք այդ զրույցի արդյունքների մասին, ինչպես սովորաբար անում ենք։ Կանենք դա հնարավորինս արագ»,- ընդգծել է Պեսկովը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Ուկրաինայի խաղաղության համաձայնագրի շատ տարրեր համաձայնեցվել են:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի