Բաքվում ընթանում է Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով դատավարությունը
Քաղաքականություն
18.03.2025 | 12:49
Բաքվում, դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ, մեկնարկել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործերով հերթական դատական հերթական նիստը։
Նախորդ դատական նիստը տեղի էր ունեցել մարտի 11-ին, որի ժամանակ Ռուբեն Վարդանյանը կրկին հրաժարվել էր հարցերին պատասխանել։ Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ որպես վկաներ ցուցմունք էին տվել Արցախում բնակվող հայեր։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների և այլ պաշտոնյաների՝ ընդհանուր 15 անձի դեմ հարուցված շինծու գործերով դատական նիստը տեղի էր ունեցել նախօրեին։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի