Բաքվում շինծու գործերով հերթական նիստում Լևոն Մնացականյանը խոսել է Ռուբեն Վարդանյանից, Գյանջայի և Բարդայի հրթիռակոծությունից

Լուրեր

08.11.2026 | 21:21
Առատ ձյան պատճառով Գորայք-Մեղրի ճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար
08.11.2026 | 21:00
Ինչ է փոխվում՝ բացի գույնից. Հայաստանի նոր անձնագրի ՇԵՐՏԵՐԸ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
08.11.2026 | 20:48
Լարսը փակ է բեռնատարների համար
08.11.2026 | 20:08
Վայքի և Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում
08.11.2026 | 19:34
Արարատ Միրզոյանը նոյեմբերի 9-ին աշխատանքային այցով կմեկնի Էստոնիա
08.11.2026 | 18:50
ԱԺ 4 պատգամավորներ նոյեմբերի 25-28-ը կգործուղվեն Բեռլին
08.11.2026 | 17:40
Երևանում 29-ամյա երիտասարդ է դանակահարվել և մահացել․ կասկածյալը ձերբակալվել է
08.11.2026 | 17:07
Ադրբեջանի պաշտպանության նախարարը կորոնավիրուսով է վարակվել
08.11.2026 | 16:46
Մեր միասնությունն ու եղբայրությունն անխախտ են․ Ալիևը՝ Էրդողանին
08.11.2026 | 16:23
Փաշինյանն արձագանքել է Կրակովում տեղի ունեցած ողբերգությանը
08.11.2026 | 16:01
Նոյեմբերի 15-ին Հայ Առաքելական եկեղեցին կնշի Հիսնակաց պահքի բարեկենդանը
08.11.2026 | 15:18
ՌԴ հարվածներից հետո Դնեպրոպետրովսկի մարզի ավելի քան 600 հազար բնակիչ մնացել է առանց էլեկտրականության
08.11.2026 | 14:48
Վթարային ջրանջատում Աբովյան քաղաքում
08.11.2026 | 14:02
Կրակովում 6 մարդու սպանության մեջ կասկածվողը, հնարավոր է, սպանել է նաև ծնողներին ու քրոջը
08.11.2026 | 13:40
Երևանի հյուսիսային ավտոկայանի մոտ վերգետնյա հետիոտնային անցում է կառուցվում
Բոլորը

Այսօր Բաքվի զինվորական դատարանում տեղի է ունեցել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների շինծու գործերով հերթական դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։

Այսօրվա նիստին հարցերի է պատասխանել Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը։ Նա նշել է, որ զինվորական ծառայությունը սկսել է Ղարաբաղում՝ 1992 թվականին, մարտի 2-ին վիրավորվել է, 1993-2012 թվականներին նա տարբեր պաշտոններ է զբաղեցրել Արցախի զինված ուժերում, այնուհետև նշանակվել է Հայաստանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի տեղակալ, 2015 թվականին էլ նշանակվել է Արցախի պաշտպանության նախարար, բանակի հրամանատար։

Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Լևոն Մնացականյանը, իբր, ասել է, որ Արցախի բանակում ծառայողների մոտ 70 տոկոսը ՀՀ քաղաքացիներ են եղել, նաև նշել, որ Արցախում «Իսկանդեր Մ», «Տոչկա Ու» կամ «Սմերչ» բազմակի հրթիռային համակարգեր չեն եղել։ Նրան հարցեր են ուղղվել նաև Գյանջայի, Բարդայի և այլ շրջանների հրթիռակոծության մասին։

Հարցերին ի պատասխան՝ նա նաև ասել է, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին ճանաչում է 2005 թվականից։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է ապրիլի 3-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի