Ռուբեն Վարդանյանը Բաքվում շինծու գործով նիստին հրաժարվել է հարցերին պատասխանել

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ այսօր տեղի է ունեցել Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի շինծու քրգործով դատական նիստը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ`նրան տրամադրվել է թարգմանիչ իր մայրենի լեզվով` ռուսերենով, ինչպես նաև նրա կողմից ընտրված փաստաբան։

Նիստի սկզբում դատավոր Զեյնալ Աղաևը իբր տուժողներին, որոնք առաջին անգամ են մասնակցել դատավարությանը, բացատրել է նրանց իրավունքներն ու պարտականությունները։

Այնուհետև ա Ռուբեն Վարդանյանն առարկություն է հայտնել գործը քննող դատավորների կազմին՝ նշելով, որ նախորդ դատական նիստերում իր որոշ միջնորդություններ չեն բավարարվել։

Աղաևը չի բավարարել միջնորդությունը։

Այնուհետև պետական մեղադրող Տարանա Մամեդովան հարցեր է ուղղել ԼՂ-ում «ականապատման, այնտեղ զենքի փոխադրման, այդ թվում՝ Հայաստանից»:

Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է հարցերին պատասխանել։

Ավելի ուշ հարցաքննվել են վկաները։

Որպես վկա ցուցմունք է տվել իբր Արցախում բնակվող հայազգի Կամո Էդուարդի Հայրապետյանը։

Նա նշել է, թե Ռուբեն Վարդանյանի՝ Ստեփանակերտ հասնելուց հետո նրա միջոցներով ականապատման աշխատանքներ են իրականացվել, ականները Ղարաբաղ են տարվել Լաչինով Հայաստանից։

Նա նշել է, թե իբր Ռուբեն Վարդանյանի ֆինանսավորման արդյունքում ստեղծվել է ընդհանուր առմամբ 3 ռազմական պահեստ՝ 2-ը Ստեփանակերտի շրջակայքում, և 1-ը՝ Ասկերանում։

Վկան ասել է, թե մինչ Ռուբեն Վարդանյանի՝ Ղարաբաղ գնալը, հայ բնակիչների շրջանում լրջորեն քննարկվել է իբր Ադրբեջանին ինտեգրվելու հարցը, մարդիկ փորձել են հարաբերություններ հաստատել Ադրբեջանի հետ։ Նա նշել է, թե «Ռուբեն Վարդանյանը Ստեփանակերտ քաղաք եկել է 2022-2023 թվականներին և այնտեղ սկսել է Ադրբեջանի դեմ քարոզչություն»։

Այս իբր վկայի ցուցմունքների որոշ մասը ավելի վաղ ներկայացրել ենք։

Հետո էլ ցուցմունք է տվել կրկին հայազգի Մուշեղ Գրիգորյանը։

Նա ասել է, թե Ռուբեն Վարդանյանի՝ Արցախի պետնախարար նշանակվելուց հետո նա սկսել է իբր «վարձկանների հավաքել, որոնք ռազմական պատրաստություն են անցել Խոջալուում գտնվող հատուկ ճամբարում»:

Հետո ցուցմունք են տվել իբր տուժողները։

Տուժողներից յուրաքանչյուրը դատարանին խնդրել է խստագույն պատիժ սահմանել Ռուբեն Վարդանյանի նկատմամբ։

Հաջորդ դատական նիստը նշանակվել է մարտի 18-ին։

Թարգմանությունը`Էմմա Չոբանյանի