Հրապարակվում է Ռուբեն Վարդազարյանի գործով դատավճիռը. ՈՒՂԻՂ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, հրապարակում է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատավճիռը։

Հիշեցնենք, որ Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը միջամտելու մեջ: Ըստ քրեական գործի` նա, ԲԴԽ նախագահը լինելով, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանին հորդորել, խնդրել է կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն «Ալավերդցի Վահագնի»` Վահագն Աբգարյանի խափանման միջոցը փոխել ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով։

Վարդազարյանի դեմ հաղորդումը ներկայացրել է Սիմոնյանը՝ իրավապահներին ներկայացնելով մի ձայնագրություն, որում, նրա պնդմամբ, խոսում են ինքն ու Վարդազարյանը: Սիմոնյանի հաղորդումից հետո նա նշանակվել է ԱԱԾ պետի տեղակալ: Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելուց հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարել է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Քրեական գործի քննության ընթացքում հրապարակվել է մի ձայնագրություն, որում Գագիկ Ջհանգիրյանը Վարդազարյանին հորդորում է հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից` փոխարենը խոստանալով այնպես անել, որ Վարդազարյանի վերաբերյալ գործը կարճվի:

Այս գործը դատարան է ուղարկել 2021 թվականի սեպտեմբերին և մակագրվել Երևանի քրեական դատարանի դատավոր Գնել Գասպարյանին, սակայն մինչև 2022-ի հուլիս Գասպարյանը գործով դեռևս նախապատրաստական փուլում էր։ 2022 թվականի հուլիսին ստեղծվեց Հակակոռուպցիոն դատարանը։ Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգրքով էլ սահմանվում էր, որ ընդհանուր իրավասության քրեական դատարաններում քննվող կոռուպցիոն բնույթի այն գործերը, որոնք հուլիսի 1-ի դրությամբ չէին մտել դատաքննության փուլ, ուղարկվում են Հակակոռուպցիոն դատարան։ Այսպիսով՝ Վարդազարյանի գործը ևս ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Վահե Դոլմազյանին։ Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Արաքս Մամուլյան