«Ասում էին՝ «պրիզնատ» արի ու սկսում տփել, հայհոյել». ոստիկանության բաժնում խոշտանգման մասին ահազանգ

Լուրեր

05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
05.10.2026 | 20:25
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում առնվազն 44 զինծառայող է զոհվել
Բոլորը

«Ասում էին՝ «պրիզնատ» արի, որ դու ես արել ու սկսում էին տփել, հայհոյել»,- ըստ 28-ամյա Տիգրան Ուլուբաբյանի՝ ահա այսպես են մարտի 14-ին ՆԳՆ ոստիկանության Վանաձորի բաժնի աշխատակիցները խոշտանգել իրեն՝ ստիպելով իր վրա վերցնել չկատարած հանցանքը։

Ինչպես Factor TV-ի հետ զրույցում պատմեց Տիգրանը՝ Վանաձորում երկու զինված ու դիմակավորված տղամարդ ապօրինի մուտք են գործել Արցախից տեղահանված ընտանիքի կողմից վարձակալված բնակարան, սպանության սպառնալիքներ հնչեցրել սկզբում 28-ամյա կնոջ, այնուհետև վերջինիս մանկահասակ երեխայի նկատմամբ և հափշտակել տանը եղած ոսկեղենը.

«Ես տուժած կնոջ հետո գնացի Ոստիկանության բաժին, որ մենակ չլիներ, բայց ինձ բռնեցին ու հարցաքննելու տարան։ Հաջորդ օրն էլի կանչեցին իբր մի քանի հարց տալու, էն էլ տարան մի սենյակ ու միանգամից սկսեցին սպառնալ, ստիպել, որ խոստովանեմ, իբր, ես եմ եղել։ Հայհոյում էին, թե «պրիզնատ» արի, թե չէ լավ չի լինի։ Ես էլ ասում էի՝ բայց ի՞նչ եմ արել, որ խոստովանեմ։ Մեր բարեկամներն են եկել ասում, որ ախր Տիգրանը կապ չունի, էս ինչ եք անում, իրա վրա մենք չենք կասկածում։ Էդպես բաց թողեցին գիշերն ու հլը ոչ եկել են, ոչ էլ զանգել»,- Factor TV-ին մանրամասներ պատմեց Տիգրանը։

Փաստաբան Ռոման Երիցյանը հավելեց, որ 6 ոստիկաններ ոչ միայն ֆիզիկական բռնություն են գործադրել Տիգրանի նկատմամբ՝ հարվածելով գլխի ու մեջքի տարբեր հատվածներին, այլև թքել տղայի վրա, քաշել ու պոկել մազերը.

«Յոթ ժամ ոստիկանության բաժնում ապօրինի պահելուց հետո ոստիկանները Տիգրանին բաց են թողել՝ հորդորելով տեղի ունեցածի մասին որևէ մեկին չհայտնել։ Հետաքրքիրն այն է, որ ոստիկանությունում Տիգրանից բացատրություն չեն վերցրել, իրեն այնտեղ պահելու վերաբերյալ արձանագրություն չեն կազմել և որևէ այլ օրինական աշխատանք չեն կատարել»,- Factor TV-ի հետ զրույցում նշեց Երիցյանը։

Ենթադրյալ խոշտանգումից հետո երեկ վատացել է Տիգրանի առողջական վիճակը՝ ունեցել է սրտխառնոց և գլխապտույտներ։ Դիմել է հիվանդանոց, որտեղ և արձանագրվել են ստացած վնասվածքները։

Մեր հարցմանն ի պատասխան Ներքին գործերի նախարարությունից հայտնեցին, որ դեպքն ուսումնասիրելու և բոլոր հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել է ծառայողական քննություն. «Արդյունքներն ամփոփելուց հետո կներկայացվի համապատասխան տեղեկատվություն»։

Քննչական կոմիտեից տեղեկացրին, որ դեպքի մասով այս պահին քրեական վարույթ չի նախաձեռնվել։

Ռոզա Վարդանյան