Վաղը կհրապարակվի ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատավճիռը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 10:08
«Յուվենտուսն» անդրադարձել է հայաստանյան ակադեմիայի բացմանը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 10:00
Նարեկ Մկրտչյանը` TRIPP-ի իրականացման ժամկետների մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:53
Հայաստանի ներկայացուցիչ Ալինա Չարաևան կխաղա աշխարհի առաջին ռակետի հետ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:52
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել Էդգար Ղազարյանին. պահանջում է հերքում և 6 մլն դրամ
02.10.2026 | 09:45
Ես Նիկոլի համար չեմ եկել, մամուլից գիտեմ, որ կաթողիկոսը զավակ ունի, չեմ ճանաչում. Լևոն Բարդակչյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 09:28
Հայաստանի բարձրլեռնային գոտում այս գիշեր տեղաց առաջին ձյունը․ Սուրենյան
02.10.2026 | 08:25
Երևանում մեկնարկել է «Աղոթքի նախաճաշ» համաժողովը. ՈՒՂԻՂ
01.10.2026 | 23:39
Արթուր Մարտիրոսյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ
01.10.2026 | 23:14
Ինչն է միավորել Աննա Հակոբյանին և նախարարներին. հոկտեմբերի 1-ը՝ ընտանեկան բռնության դեմ պայքարի օր․ ՏԵՍԱՆՅՈւԹ
01.10.2026 | 23:01
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կնոջ անչափահաս երեխաները բուժօգնության են դիմել. Դատախազություն
01.10.2026 | 22:54
Միրզոյանն ու Բարնսը քննարկել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության օրակարգը
01.10.2026 | 22:40
Հայաստանի Մ-21 հավաքականը ցավալի պարտություն կրեց Իտալիայից
01.10.2026 | 22:25
Ադրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված կինը տեղափոխվել է Երևան
01.10.2026 | 22:03
Արման Եղոյանը` «եկեղեցու ճգնաժամը» քննող հանձնաժողովի նախագահ
01.10.2026 | 21:47
ԶՈՒ ավիացիոն ստորաբաժանումները ուսումնամարզական թռիչքներ են իրականացրել
Բոլորը

Հակակոռուպցիոն դատարանը՝ նախագահությամբ դատավոր Վահե Դոլմազյանի, հեռացավ խորհրդակցական սենյակ՝ ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի գործով դատավճիռ կայացնելու: Այն կհրապարակվի վաղը՝ մարտի 18-ին, ժամը 13:30-ին: Այսօրվա նիստին Վարդազարյանի պաշտպանները չէին ներկայացել՝ թեև պատշաճ ծանուցված են եղել: Նրանք դատարան գրություններ էին ուղարկել այն մասին, որ ծանրաբեռնված են դատական այլ նիստերով:

Նախորդ նիստին ևս նրանք չէին ներկայացել, բացի այդ՝ փոխվել էր նաև գործով մեղադրողը, որի պատճառով նիստը հետաձգվել էր: Դատարանը հասել էր ամբաստանվող Վարդազարյանի վերջին խոսքին:

Չնայած պաշտպանների բացակայությանը՝ դատավոր Վահե Դոլմազյանը որոշեց լսել Վարդազարյանի վերջին խոսքը: Դատավորը պատճառաբանեց, որ այս փուլում, ըստ էության, պետք է միայն լսեր ամբաստանյալի վերջին խոսքն ու հեռանար խորհրդակցական սենյակ, ուստի՝ պաշտպանների բացակայությամբ նիստը շարունակել հնարավոր է:

Վարդազարյանը դատարանին հայտնեց, որ գործում առկա չէ որևէ ապացույց այն մասին, որ իր մեղադրանքի հիմքում դրված ձայնագրության մեջ իսկապես իր ձայնն է, որ այն մոնտաժված չէ կամ արհեստական բանականությամբ ստեղծված: Վերջին խոսքից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ:

Հիշեցնենք, որ Վարդազարյանը մեղադրվում է արդարադատության իրականացմանը միջամտելու մեջ: Ըստ քրեական գործի` նա, ԲԴԽ նախագահը լինելով, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Անդրանիկ Սիմոնյանին հորդորել, խնդրել է կալանքի տակ գտնվող քրեական հեղինակություն «Ալավերդցի Վահագնի»` Վահագն Աբգարյանի խափանման միջոցը փոխել ազատազրկման հետ չկապված խափանման միջոցով։

Վարդազարյանի դեմ հաղորդումը ներկայացրել է Սիմոնյանը՝ իրավապահներին ներկայացնելով մի ձայնագրություն, որում, նրա պնդմամբ, խոսում են ինքն ու Վարդազարյանը:

Սիմոնյանի հաղորդումից հետո նա նշանակվել է ԱԱԾ պետի տեղակալ: Վարդազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվելուց հետո ԲԴԽ նախագահի պարտականությունները կատարել է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանը: Քրեական գործի քննության ընթացքում հրապարակվել է մի ձայնագրություն, որում Գագիկ Ջհանգիրյանը Վարդազարյանին հորդորում է հրաժարական տալ ԲԴԽ նախագահի պաշտոնից` փոխարենը խոստանալով այնպես անել, որ Վարդազարյանի վերաբերյալ գործը կարճվի:

Այս գործը դատարան է ուղարկել 2021 թվականի սեպտեմբերին և մակագրվել Երևանի քրեական դատարանի դատավոր Գնել Գասպարյանին, սակայն մինչև 2022-ի հուլիս Գասպարյանը գործով դեռևս նախապատրաստական փուլում էր։

2022 թվականի հուլիսին ստեղծվեց Հակակոռուպցիոն դատարանը։ Հուլիսի 1-ից ուժի մեջ մտած Քրեական դատավարության օրենսգրքով էլ սահմանվում էր, որ ընդհանուր իրավասության քրեական դատարաններում քննվող կոռուպցիոն բնույթի այն գործերը, որոնք հուլիսի 1-ի դրությամբ չէին մտել դատաքննության փուլ, ուղարկվում են Հակակոռուպցիոն դատարան։ Այսպիսով՝ Վարդազարյանի գործը ևս ուղարկվել է Հակակոռուպցիոն դատարան և մակագրվել դատավոր Վահե Դոլմազյանին։

Վարդազարյանն իրեն առաջադրված մեղադրանքը չի ընդունել։

Արաքս Մամուլյան