ՌԴ-ն ՆԱՏՕ-ին Ուկրաինայի չանդամակցելու վերաբերյալ «երկաթբետոնե» երաշխիքներ է պահանջում

Լուրեր

19.02.2026 | 18:26
Կարինա Ակոպովան ու Նիկիտա Ռախմանինը ժամանել են Հայաստան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 18:17
«Օրենքը պետք է հաղթանակի». Բրիտանիայի Չարլզ III թագավորը` եղբոր ձերբակալության մասին
19.02.2026 | 18:09
Եվրահանձնաժողովը հաստատել է SOCAR-ի կողմից Italiana Petroli-ի բաժնետոմսերի ձեռքբերումը
19.02.2026 | 18:00
Զննություն Ծառուկյանին պատկանող հողատարածքում // Բագրատ արքեպիսկոպոսի կալանքը երկարաձգվեց․ ԼՈՒՐԵՐ
19.02.2026 | 17:50
Ով է մանիպուլացնում․ Factor TV-ին հասանելի է դարձել Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանին վերագրվող տեսանյութի գործով փորձաքննության պատասխանը
19.02.2026 | 17:38
Կփոխհատուցվեն 2024-2025 թթ. մարզերում տեղացած կարկուտի հետևանքով հողօգտագործողներին պատճառված վնասները
19.02.2026 | 17:27
«Ռեալն» ՈՒԵՖԱ-ին ապացույցներ է ներկայացրել ՉԼ-ի խաղում Վինիսիուսի նկատմամբ ռասիզմի դրսևորումների հարցով
19.02.2026 | 17:18
Ով է ավելի ազատ ու ով՝ կալանավորված․ Բագրատ Գալստանյանի ելույթը՝ կալանքի ժամկետը երկարացնելուց առաջ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 17:11
Վրաստանում օտարերկրացիներ են ձերբակալվել 3 միլիոն դոլարի ուրան և ռադիոակտիվ նյութեր գնելու փորձի ժամանակ
19.02.2026 | 16:59
Լոռիում, Տավուշում և Սյունիքում ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով
19.02.2026 | 16:48
Հայաստան կժամանի ԵՄ ներքին գործերի և միգրացիայի հարցերով հանձնակատարը
19.02.2026 | 16:35
ԱՄՆ-ը սկսել է Սիրիայից դուրս բերել իր վերջին զորքերը. WSJ
19.02.2026 | 16:26
«Նոայի» ֆուտբոլային կոմիքսն ու «ԱԶ Ալկմարի» տեսաանդրադարձը Երևանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
19.02.2026 | 16:17
«Քարֆուր»-ում վտանգավոր սննդամթերք է արտադրվել․ ՍԱՏՄ
19.02.2026 | 16:10
Դատավորներն ազատ են խոսել իրենց և գործընկերների կարգապահական գործերի մասին․ Զորայր Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ցանկացած խաղաղության համաձայնագրում Մոսկվան հասնելու է երաշխիքների, որ Ուկրաինան չի դառնա ՆԱՏՕ-ի անդամ և կմնա չեզոք երկիր։ Այս մասին «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Գրուշկոն, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։

«Մենք պահանջելու ենք, որ այդ համաձայնագրի մասը դառնան երկաթբետոնե երաշխիքները։ Այդ երաշխիքների մի մասը պետք է լինի Ուկրաինայի չեզոք կարգավիճակը և ՆԱՏՕ-ի երկրների՝ նրան դաշինքի անդամ ընդունելուց հրաժարվելը։ Ըստ էության, հենց այս դրույթն է արձանագրվել նշված պայմանագրերի նախագծերում»,- ասել է ռուս դիվանագետը։

Նա նաև նշել է, որ Ուկրաինայի վերաբերյալ ցանկացած երկարաժամկետ խաղաղության պայմանագիր պետք է համապատասխանի Մոսկվայի պահանջներին։

Գրուշկոն նաև դեմ է հանդես եկել ՆԱՏՕ-ի երկրներից Ուկրաինայում խաղաղապահների տեղակայմանը։

«Խաղաղապահությունն ու ՆԱՏՕ-ն, ընդհանուր առմամբ, անհամատեղելի բաներ են»,- ասել է նա՝ նշելով, որ «դաշինքի իրական պատմությունը բաղկացած է ռազմական գործողություններից»։

Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան հայտարարել են, որ պատրաստ են խաղաղապահ ուժեր ուղարկել Ուկրաինայում հրադադարի պահպանմանը հետևելու համար։

«Մեզ համար  բացարձակապես միևնույն է, թե ՆԱՏՕ-ի զորակազմն ինչ պիտակով կարող է տեղակայվել Ուկրաինայի տարածքում՝ լինի դա Եվրամիություն, ՆԱՏՕ, թե ազգային կարգավիճակ: Ամեն դեպքում, եթե նրանք հայտնվում են այնտեղ, դա նշանակում է՝ նրանք տեղակայվում են հակամարտության գոտում՝ որպես հակամարտող կողմեր ​​այս զորախմբի համար բոլոր հետևանքներով»,- ասել է ՌԴ ԱԳ փոխնախարարը։

Նա նշել է, որ խոսքը կարող է լինել անզեն դիտորդների, քաղաքացիական առաքելության մասին, որը կվերահսկի այդ համաձայնագրի որոշ ասպեկտների իրականացումը կամ երաշխիքային մեխանիզմները։

Հավելենք, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի հայտարարել էր, որ Ուկրաինայում խաղաղապահ զորքերի տեղակայումն այն հարցն է, որը պետք է որոշի Կիևը, ոչ թե Մոսկվան։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի