ԱՄՆ-ը դուրս կգա Ուկրաինայի պատերազմում ՌԴ ղեկավարության հանցագործությունները հետաքննող միջազգային խմբից. NYT

Լուրեր

17.07.2026 | 19:00
Նոր ԱԺ-ն չպիտի բրազիլական սերիալի վերածվի՝ ծեծուջարդ, հայհոյանք․ ՀՀ-ն անվտանգային խնդիրներ ունի․ Լիպարիտ Դրմեյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 18:53
Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Լիտվայի վարչապետին
17.07.2026 | 18:41
Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-ում
17.07.2026 | 18:30
Ռուսական շուկայի կրճատում, ԵՄ նոր հեռանկար․ ինչպե՞ս է փոխվում արտահանման աշխարհագրությունը 
17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
17.07.2026 | 17:55
Երկու ոստիկան ձերբակալվել է երեք տարի առաջ կատարված սպանությանն օժանդակելու կասկածանքով
17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
17.07.2026 | 17:20
Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
17.07.2026 | 17:09
Լավրովն առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպման հույս է հայտնել՝ Երևանում կամ Բաքվում
17.07.2026 | 17:00
Sunhit-ն ու LONGi Solar-ը բիզնեսին առաջարկում են ավելի հասանելի արևային լուծումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 16:49
Վարդան Ղուկասյանը կալանքից ազատ կարձակվի. կիրառվեց տնային կալանք և 15 մլն դրամ գրավ
17.07.2026 | 16:42
Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է․ Բայրամով
Բոլորը

ԱՄՆ Արդարադատության նախարարությունն անաղմուկ կերպով տեղեկացրել է եվրոպացի պաշտոնյաներին, որ Միացյալ Նահանգները դուրս է գալիս բազմազգ խմբից, որը ստեղծվել է Ուկրաինա ներխուժման համար պատասխանատուների, այդ թվում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողությունները հետաքննելու համար։ Այս մասին The New York Times-ին հայտնել են իրավիճակին ծանոթ աղբյուրները։

Լրատվամիջոցն ընդգծում է, որ Ուկրաինայի դեմ ագրեսիայի հանցագործության հետապնդման միջազգային կենտրոնից դուրս գալու որոշումը, որին Բայդենի վարչակազմը միացել էր 2023 թվականին, Թրամփի վարչակազմի վերջին նշանն է՝ հեռանալու նախկին նախագահ Ջո Բայդենի՝ ուկրաինացիների դեմ կատարված հանցագործությունների համար Պուտինին անձամբ պատասխանատվության ենթարկելու հանձնառությունից։

Խումբը ստեղծվել է՝ Ռուսաստանի ղեկավարությանը, ինչպես նաև նրա դաշնակիցներ Բելառուսին, Հյուսիսային Կորեային և Իրանին պատասխանատվության ենթարկելու հանցագործությունների համար, որոնք միջազգային իրավունքով և պայմանագրերով սահմանված են որպես ագրեսիա, որը խախտում է այլ երկրի ինքնիշխանությունը և չի հանդիսանում ինքնապաշտպանություն։

Իրավիճակին ծանոթ աղբյուրները հայտնել են նաև, որ որոշման մասին էլեկտրոնային նամակով կհայտնեն խմբի գլխավոր կազմակերպությանը՝ Եվրոպական միության քրեական արդարադատության համագործակցության գործակալությանը (Eurojust)։

Միացյալ Նահանգները Եվրոպայից դուրս միակ երկիրն էր, որը համագործակցում էր խմբի հետ՝ Արդարադատության դեպարտամենտի ավագ դատախազին ուղարկելով Հաագա՝ Ուկրաինայի, Բալթյան երկրների և Ռումինիայի քննիչների հետ աշխատելու համար:

ԱՄՆ Արդարադատության նախարարության խոսնակն անմիջապես չի արձագանքել լրատվամիջոցի մեկնաբանության խնդրանքին:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի