Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը ոչ իրավաչափ է ճանաչվել

Լուրեր

06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին կալանավորելու որոշումը, որը կայացվել էր մեկ տարի առաջ: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 1-ին Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորել էր Անի Գևորգյանին: Նախարարությանն առնվող գործով անցել են նաև «Սիներջի» ընկերության ներկա և նախկին աշխատակիցներ, որոնց թվում՝ տնօրենն ու Անի Գևորգյանը:

Մերի Մոսինյանը մինչև Հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելն աշխատել է Ալեն Սիմոնյանի հետ: 2021-2022 թվականներին նա աշխատել է Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնում որպես բաժնի պետը: Գևորգյանին կալանավորելուց հետո մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է ուղարկել Մոսինյանին:

Անի Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որոշում կայացնելիս ստորադաս դատարանները սխալ են գնահատել գործում առկա փաստերը, Գևորգյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելիս հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ մեղադրանք ներկայացնելու պահին Անի Գևորգյանն այլևս «Սիներջի» ընկերությունում աշխատելիս չի եղել, հաշվի չի առնվել, որ Անի Գևորգյանն այդ մեղադրանքում ներկայացված իրադարձությունների ընթացքում արդեն ազատված է եղել «Սիներջի» ընկերությունում իր աշխատանքից, որով պայմանավորված՝ նվազել է նրա կողմից գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը, հաշվի չի առնվել նաև, որ Անի Գևորգյանը խնամքին մանկահասակ երկու երեխա ունի:

Նշենք, որ Անի Գևորգյանի նկատմամբ այժմ քրեական հետապնդում չի իրականացվում, գործի նախաքննության ընթացքում դադարեցվել է, և Վճռաբեկ դատարանն, այժմ, պարզապես կարող էր միայն արձանագրել նրա իրավունքների խախտման փաստը:

Արաքս Մամուլյան