Իրանի նախագահը գոհունակություն է հայտնել ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալու առթիվ

Լուրեր

06.10.2026 | 17:45
Բրյուսելը փոխում է ԵՄ ընդլայնման կանոնները
06.10.2026 | 17:37
«Կողք կողքի» միջազգային ներառական փառատոնի մասնակիցները Ազատության հրապարակում հանդես են եկել անվանի արտիստների հետ
06.10.2026 | 17:26
ԱՀԿ-ն հաստատել է՝ Հայաստանը հասել է հեպատիտ B-ի վերահսկման թիրախներին
06.10.2026 | 17:17
Նովակ Ջոկովիչը տիտղոս նվաճեց մի մրցաշարում, որտեղ երբեք չի պարտվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 17:09
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 17:00
Սեպտեմբերի վերջին մի շարք շրջաններում գրանցվել են պատմական առավելագույն ջերմաստիճաններ
06.10.2026 | 16:53
Գերմանիայի հետախուզական ծառայության նախկին ղեկավարը ձերբակալվել է լրտեսության կասկածանքով
06.10.2026 | 16:45
Սեղաններին կանգնած պատգամավորներ ու հրմշտոց․ ինչից ծագեց ԱԺ-ում բախումը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:40
Ֆրանսիայում թանգարանից գողացել են 150 կիլոգրամանոց «Ապոկալիպսիսի գրքի» բրոնզե կազմը, որը ստեղծել է Սալվադոր Դալին
06.10.2026 | 16:30
ԱԺ-ում հայտարարությունների ժամ է. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 16:24
«Լուրջ ե՞ք ասում». ՔՊ-ականի արձագանքը` Փաշինյանի կողմից Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելու հիշեցմանը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
Բոլորը

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կիրակի առավոտյան հեռախոսազրույց են ունեցել՝ քննարկելով երկկողմ հարաբերությունները, ինչպես նաև տարածաշրջանային վերջին զարգացումները, այդ թվում՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնությունը․ հայտնում են Իրանի նախագահականից։

Իրանի նախագահն իր գոհունակությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ համաձայնության գալու կապակցությամբ և շնորհավորել երկու հարևան երկրներին ու ժողովուրդներին այդ կարևոր իրադարձության առթիվ։

Վարչապետ Փաշինյանը, իր հերթին, ներկայացրել է խաղաղության պայմանագրի բանակցային գործընթացը և գնահատել Իրանի դերակատարումն ու աջակցությունը։

Նա նաև շնորհակալություն է հայտնել նախագահ Փեզեշքիանի՝ երկկողմ համագործակցության նոր փուլ սկսելու պատրաստակամության համար՝ ընդգծելով Հայաստանի շահագրգռվածությունն ու վճռականությունը՝ կյանքի կոչելու ձեռք բերված պայմանավորվածությունները։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ տեղի է ունեցել Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահ Փեզեշքիանի հետ։