«Ազատություն» ռադիոկայանի դրամաշնորհային պայմանագրի չեղարկումը հսկայական նվեր կլինի ԱՄՆ թշնամիներին․ ռադիոկայանի նախագահ

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

ԱՄՆ Գլոբալ մեդիայի գործակալության (USAGM) կողմից դաշնային դրամաշնորհային համաձայնագրի դադարեցման առնչությամբ «Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի» (RFE/RL) նախագահ և գործադիր տնօրեն Սթիվեն Կեպուսը հայտարարություն է տարածել․

««Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանի» դրամաշնորհային համաձայնագրի չեղարկումը հսկայական նվեր կլինի Ամերիկայի թշնամիների համար։ Իրանի այաթոլլաները, Չինաստանի կոմունիստ առաջնորդները, ինչպես նաև Մոսկվայի և Մինսկի ավտոկրատները մեծ ուրախությամբ կդիմավորեն RFE/RL-ի գործունեության դադարեցումը 75 տարի անց։ Մեր հակառակորդներին հաղթանակ տալը նրանց ավելի ուժեղ կդարձնի, իսկ Ամերիկային՝ ավելի թույլ։

Մենք տարիներ շարունակ վայելել ենք երկկուսակցական ամուր աջակցություն։ Մեզնից զրկվելու դեպքում մոտ 50 միլիոն մարդ՝ փակ հասարակություններում, որոնք շաբաթական օգտվում են մեզանից ճշգրիտ նորություններ և տեղեկատվություն ստանալու համար, այլևս չեն կարողանա իմանալ ճշմարտությունը Ամերիկայի և աշխարհի մասին»։

«Ազատ Եվրոպա/Ազատություն ռադիոկայանը» (RFE/RL) մասնավոր, անկախ միջազգային լրատվական կազմակերպություն է, որի ռադիոյով, ինտերնետով, հեռուստատեսությամբ և բջջային հարթակներով հեռարձակվող ծրագրերը շաբաթական հասնում են մոտ 50 միլիոն մարդու 23 երկրում, այդ թվում՝ Ռուսաստան, Ուկրաինա, Իրան, Աֆղանստան, Պակիստան, Կենտրոնական Ասիայի և Կովկասի հանրապետություններ։ Այն ֆինանսավորվում է ԱՄՆ Կոնգրեսի կողմից՝ USAGM-ի միջոցով»,- հայտարարել է Սթիվեն Կեպուսը։