Այս տարվա ձմեռն ամենաչորն էր դիտարկումների ողջ պատմության մեջ. Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Չնայած վերջին առատ ձյան տեղումներին` այս տարվա ձմեռն ամենաչորն էր դիտարկումների ողջ պատմության մեջ։ Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի դիտարկումների համաձայն՝ 2024-2025 թվականի ձմռան տեղումների միջին քանակը Հայաստանում կազմել է 55.7մմ, որը նորմայի ընդամենը 49 % է։ Այն հանդիսացավ ամենաչորը սկսած 1935 թվականից։

Ձմռան երեք ամիսներն էլ չորային էին, հատկապես չորային էր հունվար ամիսը, երբ ամսական տեղումները կազմեցին նորմայի ընդամենը 18%-ը։ Այն երկրորդ չոր հունվարն էր դիտարկումների ողջ ընթացքում։ Դեկտեմբերին և փետրվարին ամսական տեղումների քանակը կազմեց նորմայի համապատասխանաբար՝ 45%-ը և 79%-ը։

Մի շարք օդերևութաբանական կայաններ 30-ից 40 օր անընդմեջ գրանցել են չոր օրեր, երբ ընդհանրապես տեղումներ չեն դիտվել կամ օրական տեղումների քանակը չի գերազանցել 1մմ-ը։

Ձմռան ընթացքում էական տեղումներ դիտվել են ընդամենը մի քանի օր՝ դեկտեմբերի 12-ին և 27-28-ը, փետրվարի 2-ին, 14-ին և 20-21-ը։

Սակավ տեղումների հետևանքով փետրվարի երկրորդ տասնօրյակի դրությամբ ձյան ծածկի բարձրությունը չէր գերազանցում 30սմ-ը մինչև 2000 մետր բարձրության գոտիներում։ Փետրվարի վերջին տասնօրյակում միայն դիտվեց ձյան ծածկի ավելացում` պայմանավորված փետրվարի 20-21-ը դիտված տեղումներով: Հայաստանի ամենաբարձրադիր Արագած բարձրլեռնային օդերևութաբանական կայանում՝ ծովի մակարդակից 3229 մետր բարձրության վրա, ձյան շերտի առավելագույն բարձրությունը փետրվարի 21-ին հասել է 121 սմ-ի, այնինչ միջինում այստեղ ձմռանը ձնածածկույթի առավելագույն հզորությունը գերազանցում է 2 մետրը։

Ձմռան միջին սեզոնային ջերմաստիճանը (-4․7 °C) նորմայից բարձր էր 0․8 °C-ով: Դեկտեմբերի և հունվարի ամսական միջին ջերմաստիճանները նորմայից բարձր էին համապատասխանաբար՝ 1․1 °C-ով և 2․4 °C-ով, իսկ փետրվարի ամսական միջին ջերմաստիճանը ցածր էր նորմայից 0․9°C-ով: Ձմռան ամենացուրտ ջերմաստիճանը գրանցվել է հունվարի 30-ին Աշոցքում՝ -28․5 °C, իսկ Կապանում օդի ջերմաստիճանը հասավ 19․9 °C (դեկտեմբեր 12-ին)։

Կլիմայի փոփոխության գնահատականները ցույց են տալիս, որ 1935-2025թթ․ ժամանակահատվածում ձմռան սեզոնի միջին ջերմաստիճանը Հայաստանում բարձրացել է 1․7°C-ով, իսկ տեղումները նվազել են մոտ 7մմ-ով կամ 6․3%-ով։