Իշխանությունն ինքն անվստահություն ունի Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հեռանկարի շուրջ. Խառատյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.10.2026 | 14:35
«ՍՄՈՔ ՀԱՈՒՍ»-ը ծխախոտը բաց եղանակով է վաճառել․ ընկերությունը կենթարկվի վարչական պատասխանատվության
02.10.2026 | 14:26
9 ամսում պետական բյուջե է մուտքագրվել 2 տրլն 308 մլրդ դրամ՝ 14.7% աճով
02.10.2026 | 14:19
Ժորժե Ժեզուշը՝ Ռոնալդուի հետ կոնֆլիկտի մասին. «Կանոնները բոլորի համար նույնն են»
02.10.2026 | 14:10
Գորիսում և Գավառում քաղաքացիական կամքի դաշինք ենք առաջարկում․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
02.10.2026 | 14:01
Թրամփը ենթադրում է, որ Իրանը կարող է կապ ունենալ FlyDubai-ի ինքնաթիռի միջադեպի հետ
02.10.2026 | 13:52
Ձերբակալվել է «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Արթուր Օհանյանը
02.10.2026 | 13:50
7.9 մլն դրամ աշխատավարձ, 34 մլն դրամ կանխիկ․ ինչ է հայտարարագրել Արթիկի համայնքապետը
02.10.2026 | 13:46
Սուրեն Սուրենյանցի ասուլիսը Գագիկ Ծառուկյանի գործի և ԵԽԽՎ զեկույցի մասին. ՈՒՂԻՂ
02.10.2026 | 13:42
Մեսին դարձել է իսպանական ակումբի սեփականատեր
02.10.2026 | 13:33
Հարավային Կորեան «միջոցներ կձեռնարկի», եթե Կիևը ներողություն չխնդրի գերիների շուրջ սկանդալի պատճառով
02.10.2026 | 13:24
Ադրբեջանցի զինծառայողին կալանավորելու միջնորդություն է ներկայացվել դատարան
02.10.2026 | 13:17
Ադրբեջանցի զինծառողի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել
02.10.2026 | 13:12
Վայոց Ձորի թեմում Մայր Աթոռը նոր Առաջնորդական տեղապահ է նշանակել
02.10.2026 | 13:07
Գազամատակարարման վթարային դադարեցում Եղվարդ քաղաքում
02.10.2026 | 12:55
Հայաստանում էլեկտրաէներգիայի կուտակիչ կայանների գործունեությունը կկարգավորվի նոր ենթաօրենսդրական ակտերով
Բոլորը

Իշխանությունն ինքն անվստահություն ունի Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հեռանկարի շուրջ. Խառատյան «Ի՞նչ ծխածածկույթ, Բաքվի դատավարությունը ձեռնոց է, մարտահրավեր, հնչող մեղադրանքներն էլ բոլորինս են, դրանք ողջ հայ ժողովրդին կարելի է վերագրել»,-Factor TV-ի հետ զրույցում նշում է ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` անդրադառնալով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի այն խոսքերին, թե «ծխածածկույթ են Բաքվում տեղի ունեցող դատավարությունները, որոնք մի նպատակ ունեն` զրոյացնել այն ձեռքբերումները, որոնք ունեցել ենք խաղաղության գործընթացում»:

Հրանուշ Խառատյանը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման հնարավորություն այս պահին չի տեսնում, պատճառներից մեկն էլ, նրա խոսքով, այն է, որ միջամտողները կշիռ չունեն. «Իշխանությունն ինքն անվստահություն ունի Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու հեռանկարի շուրջ, ժողովուրդն` առավել ևս: Այն, ինչ այսօր կատարվում է Բաքվի բանտում, այդ անվստահությունը սնող գլխավոր պատճառներից է»,-ասում է նա: Ազգագրագետը, անդրադառնալով Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ուղերձներից մեկում հնչած այն մտքին, թե միայն էլիտա, արժանապատվություն, պատիվ ունեցող երկրի հետ կարող են իրական պայմանավորվածություններ ձեռք բերվել, տեսակետ է հայտնում. «Ո´չ Հայաստանում, ո´չ Ադրբեջանում չկա արժանապատվության, ազնվության, առաքինությունների շուրջ կառուցված, քաղաքական վարք ձևավորող էլիտա»:

Մանրամասները`տեսանյութում:

Աննա Բաբաջանյան