Բաքվում շինծու դատական նիստում Արայիկ Հարությունյանին հարցեր են ուղղել Ռուբեն Վարդանյանի մասին

Լուրեր

08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին՝ ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:45
Խաղից մինչև ֆինանսական գրագիտություն․ ինչ է առաջարկում Ամերիաբանկը դպրոցականների համար. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:41
Համագործակցություն՝ հանուն կրթության․ Երեմյան ընկերությունների խումբը և Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանը ստորագրեցին հուշագիր
08.09.2026 | 19:30
ՌԴ-ի հետ չենք ամուսնացել, որ ապահարզան տանք․ քաղաքացիներն ուզում են ՀՀ-ն ԵՄ-ի անդամ դառնա, հանրաքվե պետք չէ․ Հասմիկ Հակոբյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 19:17
Բյուրեղավանից Աբովյանի ԲԿ տեղափոխված բուժառուների առողջական վիճակում դրական դինամիկա կա․ Ավանեսյան
08.09.2026 | 18:58
Թրամփն ու Պուտինը մեկժամյա հեռախոսազրույց են ունեցել
Բոլորը

Բաքվի զինվորական դատարանում այսօր տեղի է ունեցել Արցախի ղեկավարների և այլ պաշտոնյաների շինծու գործերով հերթական դատական նիստը՝ դատավոր Զեյնալ Աղաևի նախագահությամբ։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ դատավարության ընթացքում հարցեր են ուղղվել Արցախում նրանց գործառույթների ու այլնի վերաբերյալ։

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանին հարցեր են ուղղել երկրի բյուջեի, Զինված ուժերի, զինվորականներրի աշխատավարձերի մասին։ Խոսելով «Իսկանդեր Մ», «Տոչկա Ու» հրթիռների և այլ զինատեսակների մասին՝ նա նշել է, որ դրանք Արցախի տարածքում չեն եղել, համենայն դեպս, իր նախագահության տարիներին։

Արցախի նախկին Արայիկ Հարությունյանն էլ նշել է, որ պաշտոնը ստանձնել է 2020 թվականի մայիսի վերջին։

«Հունիսին Հայաստանում տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի համատեղ նիստ։ Այնտեղ ես հանդիպեցի ՀՀ նախագահի և վարչապետի հետ, քննարկեցինք քաղաքական իրավիճակը, այսինքն՝ բանակցային գործընթացը։ Օգոստոսի վերջին ՀՀ վարչապետը եկավ Ղարաբաղ, ես նրան ընդունեցի»,- ասել է Հարությունյանը։

Ըստ ադրբեջանական կողմի՝ նա պատմել է նաև  Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին, որը նույնպես ապօրինի պահվում է Բաքվում

«Ռուբեն Վարդանյանին ճանաչում եմ 2005 թվականից։ Ես նրան բազմիցս հանդիպել եմ։ Վերջին հանդիպումը նախատեսված էր անցկացնել 2023 թվականի օգոստոսին, սեպտեմբերին և հոկտեմբերին։ Նա շուրջ երեք ամիս եղել է պետնախարար»,- ասել է Արայիկ Հարությունյանը։

Շինծու գործերով հաջորդ դատական ​​նիստը նշանակվել է մարտի 17-ին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի