Բաքուն հայտարարել է, թե սահմանին ԵՄ առաքելությունը «լուրջ ռիսկեր է ստեղծում Հարավային Կովկասի կայունության համար»

Լուրեր

06.10.2026 | 23:28
Կենսաչափական տվյալները պետության ինքնիշխան և ամբողջական լիազորության ներքո են, մասնավորը չունի հասանելիություն տվյալների բազային․ ՆԳՆ
06.10.2026 | 23:14
Դեսպան Մկրտչյանը Վաշինգտոնում հյուրընկալել է Նոբելյան մրցանակի դափնեկիր Քայլաշ Սաթյարթիին
06.10.2026 | 22:54
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
06.10.2026 | 22:37
Թարմացվել է Ադրբեջանում քաղբանտարկյալների ցուցակը․ դրանում ներառված է 322 անձ
06.10.2026 | 22:22
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
06.10.2026 | 22:08
Եթե ասենք` գերի տվեք, որ զինվորին տանք, վաղը մեզնից զինվոր անցնի, ո՞ւմ ենք տալու. Փաշինյանն առաջին անգամ խոսեց ՀՀ ներթափանցած ադրբեջանցի զինվորի մասին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 22:00
Ինչո՞ւ ՌԴ-ն չօգնեց ՀՀ-ին, ի՞նչ եղավ Արցախի հետ․ զրույց Արմեն Գրիգորյանի հետ՝ պաշտոնը թողնելուց հետո․ ՏԵՍՆՅՈՒԹ
06.10.2026 | 21:45
Հայկ Սարգսյանը հեռացվել է ՔՊ-ից
06.10.2026 | 21:30
Գերմանիայի ԱԳ նախարարը զգուշացրել է Վրաստանի, Մոլդովայի և Բալթյան երկրների համար Ռուսաստանի սպառնալիքի մասին
06.10.2026 | 21:16
Ավանեսյանը այցելել է Շաքիում վիրավորված Անի Ավետիսյանի ընտանիքին
06.10.2026 | 21:03
24 ժամ ջուր չի լինի Դիլիջանի մի շարք հասցեներում
06.10.2026 | 20:50
ՌԴ-ի, Ադրբեջանի և Հայաստանի միջև ձեռք բերված պայմանավորվածություններն արդիական են նաև հիմա․ ՌԴ ԱԳՆ
06.10.2026 | 20:38
Հայաստանն իսկապես մեծ քայլերով շարժվում է դեպի ԵՄ․ Մարթա Կոս․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 20:30
Մոսկվան հայտարարել է, որ դաշնակցային հարաբերությունների վերանայումը կարող է հանգեցնել Հայաստանի համար ռուսական գազի արտոնյալ գնի կորստի
06.10.2026 | 20:22
Հ1–ի գործադիր տնօրենն ու տեղակալը կարգապահական տույժի կենթարկվեն Թաթայի համերգի ցուցադրման համար
Բոլորը

ԵՄ առաքելության ներկայությունը Հայաստանի տարածքում՝ ադրբեջանա-հայկական սահմանին, «լուրջ ռիսկեր է ստեղծում Հարավային Կովկասի կայունության համար»։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ այս մասին ասել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Էլնուր Մամեդովը Բաքվի XII գլոբալ ֆորումի շրջանակում։

«ԵՄ առաքելությունն արդեն երկրորդ տարին գործում է քաղաքացիական առաքելության քողի ներքո, սակայն իրականում զբաղվում է հետախուզական գործունեությամբ, ինչը լուրջ ռիսկեր է ստեղծում տարածաշրջանում կայունության համար»,- հայտարարել է նա։

Մամեդովն ասել է, որ չնայած Բաքուն ու Երևանն արդեն համաձայնեցրել են խաղաղության համաձայնագրի տեքստը, Հարավային Կովկասում խաղաղ գոյակցության համար կան մի շարք կարևոր պայմաններ, այդ թվում՝ Հայաստանի ռազմականացման դադարեցումն ու երրորդ երկրների ուժերի բացակայությունը տարածաշրջանում։

«Խաղաղության պայմանագրի նախագծի վրա աշխատանքները երկար են տարվում։ Վերջին երկու կետերը գրեթե երկու տարի մնացել էին չհամաձայնեցված, որոնցից մեկն ուղղակիորեն վերաբերում էր սահմանին երրորդ ուժերի չտեղակայմանը։ Հայաստանն ընդունել է այդ պայմանը, նշանակում է, որ մենք գնում ենք ճիշտ ուղղությամբ։ Սակայն կարևոր է, որ պահպանվեն բոլոր պայմանները՝ Հայաստանի սպառազինման դադարեցումն ու սահմանին երրորդ երկրների բացակայությունը»,- ասել է նա։

Պատասխանելով խաղաղության պայմանագրի ստորագրման հավանական ժամկետի և վայրի մասին հարցին՝ Ադրբեջանի ԱԳ փոխնախարարը նշել է, որ դեռևս վաղ է այդ մասին խոսել։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի