Ակնկալում ենք, որ թուրքական կողմի հետ համաձայնությունները կյանքի կկոչվեն․ Ռուբեն Ռուբինյան

Լուրեր

18.07.2026 | 20:02
Հնդկաստանը տիեզերք է արձակել առաջին մասնավոր հրթիռը
18.07.2026 | 19:52
6-7 մլն դրամ հոսանքի պարտք ունենք. եթե անջատեն, 200 տոննա ձուկ կսատկի. ձկնաբույծ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 19:33
Հայ շախմատիստները լավագույն եռյակում են Փոթիի կայծակնային շախմատի մրցաշարում
18.07.2026 | 19:20
Wildberries-ը 2 մլն ռուբլի կվճարի ԱԹՍ-ների հարձակման հետևանքով զոհվածների ընտանիքներին, կփոխհատուցի նաև վաճառողների վնասները
18.07.2026 | 18:53
Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ հարվածից հետո շուրջ 30 գյուղ մնացել է առանց խմելու ջրի
18.07.2026 | 18:32
Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին Մոսկվայի և Տամբովի մարզերում․ կան զոհեր և տասնյակ վիրավորներ
18.07.2026 | 18:18
Զելենսկին դիտարկում է Սիրսկիի պաշտոնանկությունը
18.07.2026 | 18:00
«Ֆուռերի մեջ բեռնված ձուկը փչանում է, ի՞նչ անենք»․ ՌԴ-ի սահմանափակումներն ու ԵՄ-ի ընձեռած հնարավորությունը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
18.07.2026 | 17:32
Սիսիանի «Զանգեր» հատվածում 13,4 կմ ճանապարհ է նորոգվում
18.07.2026 | 17:18
Ժաննա Անդրեասյանը ֆրանսահայ դերասան Սիմոն Աբգարյանին պարգևատրել է ԿԳՄՍՆ-ի ոսկե մեդալով
18.07.2026 | 17:02
Կոտայքում աղիքային վարակի ախտանշաններով շտապօգնության կանչերի թիվը հասել է 18-ի
18.07.2026 | 16:50
Ուժեղ քամու հետևանքով խափանվել է Թալին համայնքի մի շարք բնակավայրերի էլեկտրամատակարարումը
18.07.2026 | 16:19
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
18.07.2026 | 16:01
ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանությունը հաստատել է․ հյուրերի մի մասը սննդային թունավորում է ստացել Ազգային տոնի ընդունելությանը
18.07.2026 | 15:40
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ ՔԿ
Բոլորը

ՀՀ ԱԺ փոխնախագահ, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցով բանագնաց Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ ակնկալվում է Անկարայի հետ հարաբերությունների ամբողջական կարգավորում, այդ թվում՝ Թուրքիայի և Հայաստանի միջև դիվանագիտական ​​հարաբերությունների վերականգնում և ցամաքային սահմանի բացում։ Այս մասին նա ասել է թուրքական  İhlas Haber Ajansı-ին տված հարցազրույցում։

«Իրականացվել են որոշ քայլեր, օրինակ՝ Երևան-Ստամբուլ թռիչքների վերականգնումը, մեր երկրների միջև օդային տրանսպորտի առևտրի մեկնարկը։ Դեռ կան որոշ պայմանավորվածություններ, որոնց ուղղությամբ աշխատում ենք, օրինակ՝ սահմանին գտնվող պատմական կամրջի վերակառուցումը։ Սակայն մինչ այժմ մեր ձեռք բերած ամենակարևոր պայմանավորվածությունը երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական ​​անձնագիր ունեցողների համար Հայաստանի ցամաքային սահմանը բացելու մասին համաձայնությունն է։ Մենք ամեն ինչ արեցինք, որ դա տեղի ունենա, ամբողջությամբ վերանորոգեցինք անցակետը: Հիմա ակնկալում ենք, որ թուրքական կողմը կանի իր բաժինը և կյանքի կոչի այս համաձայնությունը, որը ձեռք է բերվել երեք տարի առաջ։ Եվ մենք հույս ունենք, որ դա տեղի կունենա»,- ասել է նա։

Անդրադառնալով սահմանի բացման արդյունքում տնտեսական հնարավորություններիի մասին հարցին՝ Ռուբինյանն ասել է, որ այն տնտեսական մեծ հնարավորություններ կստեղծի ոչ միայն Հայաստանի, այլ նաև Թուրքիայի և տարածաշրջանի այլ երկրների համար։

«Կարծում եմ՝ կա կոնսենսուս, որ բաց սահմանն ավելի լավ է, քան փակը: Սա վերաբերում է ոչ միայն տնտեսությանը, այլև միջանձնային շփումներին ու շատ այլ ոլորտների։ Եվ սա, անկասկած, ձեռնտու կլինի Հայաստանի, Թուրքիայի և տարածաշրջանի ու դրա սահմաններից դուրս մնացած բոլոր երկրների համար»,- ասել է նա։

Հարցին, թե Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումն ինչպես կանդրադառնա տարածաշրջանի այլ երկրների, հատկապես, Ադրբեջանի հետ Հայաստանի հարաբերությունների վրա, Ռուբինյանը կարծիք է հայտնել, որ «Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման առաջընթացը, անկասկած, դրական ազդեցություն կունենա հայ-ադրբեջանական խաղաղ գործընթացի վրա»:

Դիմելով Թուրքիայի քաղաքացիներին՝ Ռուբեն Ռուբինյանն ասել է. «Կարծում եմ, որ հայ և թուրք ժողովուրդներն արժանի են տեսնել մեր երկրների միջև նորմալ հարաբերություններ։ Մեր երկրների սահմանը պետք է լինի ոչ թե բաժանման, այլ համագործակցության խորհրդանիշ։ Սա բխում է և՛ Հայաստանի, և՛ Թուրքիայի շահերից»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի