Կրեմլը մանրամասներ է հայտնել Թրամփի բանագնացի և Պուտինի հանդիպումից

Լուրեր

08.09.2026 | 23:30
Պապիկյանը այցելել է ՊՆ ուսումնական կենտրոն, հրամկազմին տրվել են մի շարք հանձնարարականներ
08.09.2026 | 23:17
Հունգարիայի ԱԳՆ-ն հայտարարել է ՌԴ դեսպանատան աշխատակիցների արտաքսման մասին
08.09.2026 | 23:00
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.09.2026 | 22:48
Զելենսկին հայտնել է սեպտեմբերի վերջին Թրամփի հետ հանդիպելու ծրագրերի ու Ուկրաինա-ԱՄՆ-ՌԴ հնարավոր բանակցությունների մասին
08.09.2026 | 22:34
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերում
08.09.2026 | 22:18
Ֆրանսիան, Մեծ Բրիտանիան և ևս 10 երկիր արգելել են Արևմտյան ափի իսրայելական բնակավայրերից ապրանքների ներմուծումը
08.09.2026 | 21:50
Գագիկ Խաչատրյանի միլիարդները մի բանակի ունեցվածք է․ ՀՀ-ի դեմ մեծ հանցագործություն է տեղի ունեցել․ Գուրգեն Սիմոնյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.09.2026 | 21:37
ԱՄՆ-ի ու Կանադայի առևտրային բախման ֆոնին ուժի մեջ են մտել կանադական կողմի պատասխան մաքսատուրքերը
08.09.2026 | 21:22
ՊՆ ՌՈ պետ Արամ Հովհաննիսյանն անցկացրել է ստուգատես
08.09.2026 | 21:05
Բաքվի դատարանը ադրբեջանցի հայտնի իրավապաշտպանին դատապարտել է 13 տարվա ազատազրկման
08.09.2026 | 20:50
Տիգրան Մեծի պողոտայում մեկնարկելու է միջին նորոգումը. որոշ հատվածներ ժամանակավորապես փակ կլինեն
08.09.2026 | 20:33
ՀՀ-ում ԱՄՆ գործերի հավատարմատարը Բաքվում է․ քննարկվել են TRIPP-ի իրականացման հարցեր
08.09.2026 | 20:17
Պատրաստ եմ Ձեզ հետ մեկնել Բաքու. Ռուբեն Վարդանյանի կինը դիմել է Ալեն Սիմոնյանին
08.09.2026 | 20:02
Անդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվել է 3, Արեգնազ Մանուկյանինը՝ 1 ամսով
08.09.2026 | 20:00
Երկու երկնաքեր՝ «Հայփոստ»-ի շենքի տեղում․ Factor TV-ին հասանելի է դարձել նախագիծը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 13-ի ուշ երեկոյան Կրեմլում ընդունել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթկոֆին։ Այս մասին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, գրում է Ինտերֆաքսը։

Նա նշել է, որ Պուտինը հատուկ բանագնացի միջոցով տեղեկատվություն ու լրացուցիչ ազդանշաններ է փոխանցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։

«Նա երեկ այստեղ էր, ուշ երեկոյան նրան արդեն ընդունել է նախագահ Պուտինը: Ռուսական կողմին ներկայացվել է լրացուցիչ տեղեկատվություն, նաև Ուիթկոֆի միջոցով Պուտինը տեղեկատվություն և լրացուցիչ ազդանշաններ է փոխանցել նախագահ Թրամփին»,- լրագրողներին ասել է Պեսկովը։

Նա հավելել է, որ երկու կողմից էլ կա ըմբռնում, որ Պուտինի և Թրամփի միջև զրույցն անհրաժեշտ է։ Այն, ըստ Կրեմլի մամուլի քարտուղարի, տեղի կունենա Ուիթկոֆի՝ հանդիպման մասին Թրամփին զեկուցելուց հետո։ Նա կոնկրետ ժամկետներ չի նշել։

Պեսկովը նաև նշել է, որ «զգուշավոր լավատեսության հիմքեր կան» Ուկրաինայում հրադադարի շուրջ բանակցությունների վերաբերյալ։ Նրա խոսքով՝ Պուտինն աջակցում է Թրամփի դիրքորոշմանը «հակամարտությունը կարգավորելու առումով», սակայն «նա բարձրաձայնել է որոշ հարցեր, որոնց պատասխանները պետք է միասին փնտրել», և «շատ անելիքներ են մնում»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Թրամփի հատուկ բանագնացը հեռացել է Մոսկվայից, նրա օդանավը վայրէջք է կատարել Բաքվում։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի