Անկարան պատրաստ է աջակցել Ուկրաինայի վերակառուցմանը․ Զելենսկին ընդունել է Թուրքիայի կառավարության և բիզնեսի ներկայացուցիչներին

Լուրեր

24.06.2026 | 23:56
Հրդեհ Վարդաշեն 6-րդ փողոցի շենքերից մեկում. մեկ անձ դիմել է բուժօգնության, տարհանվել է 12 քաղաքացի
24.06.2026 | 23:13
Վստահ եմ, որ ամուր գործընկերությունը կշարունակի զարգանալ. ՊԵԿ նախագահը՝ ՎԶԵԲ ներկայացուցիչներին
24.06.2026 | 22:56
Կամավոր հանձնվել է մեծ քանակի զենք-զինամթերք
24.06.2026 | 22:43
Ռուսաստանը բանակցում է Ղազախստանից ԱԻ-92 բենզին ներմուծելու շուրջ
24.06.2026 | 22:24
Հայաստանի դիվանագիտական ծառայության ներկայացուցիչների մոտ կեսը կանայք են. ԱԳՆ
24.06.2026 | 22:10
Ուկրաինա-Բելառուս սահմանին գտնվող վերահեռարձակող կայանները դադարեցրել են աշխատանքը. Զելենսկի
24.06.2026 | 21:57
Ցանկանում եմ, որ տարածաշրջանում պատերազմ չլինի․ Ալիևն ընդունել է Իրանի խորհրդարանի նախագահին
24.06.2026 | 21:44
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
24.06.2026 | 21:29
Կալիֆոռնիայի հյուսիսում 5.6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
24.06.2026 | 21:15
Ինչպես է երիտասարդ այգեգործը շրջանցել ՌԴ սահմանափակումները․ ծիրանի վաճառք՝ այլ շուկայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 21:09
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է Արցախի հայերի ու գերիների վերաբերյալ պաշտոնական Փարիզի հայտարարությունները
24.06.2026 | 21:00
ՌԴ-ն ՀՀ-ի դեմ որտեղի՞ց ուժային գործողություն կանի․ եթե 102-րդ բազայից փորձի՝ կչեզոքացվեն, բանակի կարիք չի լինի․ Ռուբեն Մեհրաբյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
24.06.2026 | 20:37
Քննարկվել են ՎԶԵԲ-ի հետ իրականացվող ծրագրերն ու նոր նախաձեռնությունների հնարավորությունները
24.06.2026 | 20:24
Անկարայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից առաջ ԻԼԻՊ-ի հետ կապված կասկածյալ է սպանվել
24.06.2026 | 20:10
Զինվորի տունը՝ նաև երեխաների համար․ վերականգնողական նոր բաժանմունք է բացվել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Թուրքիան պատրաստ է աջակցել Ուկրաինայի վերակառուցման ջանքերին և ընդլայնել տնտեսական ու առևտրային համագործակցությունը։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի առևտրի նախարար Օմեր Բոլաթը, գրում է Turkiye today-ը։

Նա թուրքական պատվիրակության հետ այցելել է Կիև, որտեղ նրանց ընդունել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Հանդիպմանն անդրադարձ է եղել Թուրքիայի և Ուկրաինայի միջև տնտեսական և առևտրային հարաբերությունների ապագային, քննարկվել է հետագա համագործակցության ճանապարհային քարտեզը։

«Մենք վերահաստատեցինք մեր հանձնառությունը՝ հասնելու 10 միլիարդ դոլարի առևտրի ծավալի նպատակին, որը սահմանել էր պարոն Զելենսկին մեր նախագահի հետ միասին։ Մենք նաև մեր պատրաստակամությունն ենք հայտնել կյանքի կոչել մեր ազատ առևտրի համաձայնագիրը և Ուկրաինային փոխանցել թուրք կապալառուների փորձը վերակառուցման ջանքերում»,- ասել է Բոլաթը։

Նա նաև երախտագիտություն է հայտնել Զելենսկիին՝ Ուկրաինայի վերականգնման գործում ակտիվ դերակատարություն ունեցող Task Force-ի առաջին նիստը Կիևում անցկացնելուն աջակցելու համար։

«Բացի այդ, մենք վերահաստատել են մեր ամուր աջակցությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը, անկախությանը և ինքնիշխանությանը, ընդգծել ենք երկխոսության կարևորությունը տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման համար»,- նշել է թուրք նախարարը։

Զելենսկին իր հերթին ընդգծել է Ուկրաինայում արդեն գործող թուրքական բիզնեսների նշանակությունը։

«Այսօր մենք քննարկել ենք արդար և կայուն խաղաղության մերձեցման ջանքերը, երկկողմ հարաբերությունների զարգացումը, տարբեր տեսակի անօդաչու սարքերի արտադրության ոլորտում համագործակցության հնարավորությունները և թուրքական ընկերությունների մասնակցությունը Ուկրաինայի վերակառուցմանը»,- գրել է Զելենսկին X-ի իր միկրոբլոգում։

Նա հավելել է, որ «Ուկրաինան Թուրքիային համարում է իր ռազմավարական գործընկերներից մեկը՝ ինչպես անվտանգության երաշխիքների, այնպես էլ առևտրի առումով, և պատրաստ է վավերացնել Թուրքիայի հետ ազատ առևտրի համաձայնագիրը նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի առաջիկա այցի ընթացքում»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի