«Աշխարհահռչակ սուտասան փաստաբան ա». Սարգիս Քլոյանը՝ փաստաբան Արամ Վարդևանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

27.11.2026 | 23:12
Աշտարակում գտնվող շինանյութի խանութներից մեկի պահեստում բռնկված հրդեհը մարվել է
27.11.2026 | 22:52
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
27.11.2026 | 22:37
Հաքերները կոտրել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի ամպային հարթակը
27.11.2026 | 22:23
«Դժվար էր, բայց այդ տարիներն ինձ չկոտրեցին․ ամրացրին»․ Դավիթ Սանասարյանը՝ վերջնական արդարացումից հետո
27.11.2026 | 21:55
Արմավիրում քաղաքացին կամավոր հանձնել է մեծ զինանոց․ առգրավվել են ինքնաձիգներ, նռնակներ ու ավելի քան 1000 փամփուշտ
27.11.2026 | 21:42
Հայաստանն ու ԵՄ-ն քննարկել են էներգետիկայի, տրանսպորտի և ճանապարհաշինության ոլորտներում համագործակցությունը
27.11.2026 | 21:27
Տիգրան Մեծի պողոտա-Ագաթանգեղոս փողոց խաչմերուկից մինչև Խորենացու հատվածը որոշ ժամանակ փակ կլինի
27.11.2026 | 21:14
Ռուսաստանը վեց ամսով արգելել է հնդկաձավարի արտահանումը․ այն չի տարածվի ԵՏՄ երկրների վրա
27.11.2026 | 21:00
ԲԱՆԱՎԵՃ. TRIPP−ը մեկնարկեց․ Ի՞նչ է շահելու և ի՞նչ կարող է կորցնել Հայաստանը
27.11.2026 | 20:44
Թուրքիան ու ՌԴ-ն երեք տարով երկարաձգել են գազի մատակարարման պայմանագիրը
27.11.2026 | 20:30
Ո՞վ և ինչպե՞ս է որոշելու՝ կուսակցությունը դեմ է Հայաստանի անկախությանը, թե ոչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 20:12
2026 թվականին Ադրբեջանում ոչ մարտական ​​պայմաններում զոհվել է առնվազն 49 զինծառայող
27.11.2026 | 20:00
Երբեք այսքան չեն խեղճացրել ԵՊՀ-ն՝ ռեկտորը պրոպագանդայով չի զբաղվել․ հրապարակել է Պապիկյանի խոսքը կալուգացիների մասին․ Մենուա Սողոմոնյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
27.11.2026 | 19:49
Բանտում տրանսգենդերին հրաժարվել են բուժօգնություն տրամադրել․ առաջարկել են ինքնուրույն պլոմբավորել սեփական ատամը
27.11.2026 | 19:40
Սարյանի փողոցի արագության զսպման գծանշումը հեռացնում են՝ այլ լուծում գտնելու համար
Բոլորը

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով նիստի մեկնարկին 2008-ի մարտի 1-ին զոհված Գոռ Քլոյանի հայրը՝ Սարգիս Քլոյանը փաստաբան Արամ Վարդևանյանին «սուտասան» որակեց:

Քլոյանը նախորդ դատական նիստին չէր ներկայացել, այս նիստին ցանկացավ դիրքորոշում հայտնել Արամ Վարդևանյանի՝ նախորդ դատական նիստին արած արտահայտությունների վերաբերյալ: Վարդևանյանը հարց էր բարձրացրել այն մասին, թե արդյոք 2008 թվականի մարտի իրադարձությունների ժամանակ «Մոլոտովի կոկտեյլ» օգտագործող ցուցարարը խաղաղ ցուցարար է:

«Աշխարհահչռակ սուտասան փաստաբան է»,- հայտարարեց Սարգիս Քլոյանը: Դատարանը հայտնեց, որ նման վարքագիծ դրսևորելու դեպքում Քլոյանի նկատմամբ սանկցիա կկիրառվի:

Պաշտպանական կողմը, սակայն, դատավորին մեղադրեց դատավարության կողմերի միջև խտրական վերաբերմունք դրսևորելու մեջ՝ դիրքորոշում հայտնելով, որ փաստաբանի հասցեին վիրավորական արտահայտություն անելու համար Քլոյանի նկատմամբ պետք է սանկցիա կիրառվեր:

Ռոբերտ Քոչարյանն էլ դատարանին հիշեցրեց, որ նախորդ դատական նիստի ընթացքում իր նկատմամբ դատական սանկցիա է կիրառվել ձեռքի շարժման համար, իսկ պաշտպանի նկատմամբ՝ դեմքի արտահայտության՝ ժպտալու համար՝ առաջարկելով, որպեսզի դատարանը հստակեցնի, թե դատական նիստի ընթացքում ինչ կարելի է անել և ինչ՝ ոչ :

Մանրամասները՝ տեսանյութում։

Արաքս Մամուլյան