Ադրբեջանի ՊՆ ղեկավարն ընդունել է ԱԹՍ-ներ արտադրող թուրքական Baykar ընկերության տնօրենին
Քաղաքականություն
14.03.2025 | 19:48
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Բաքվում ընդունել է անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական Baykar ընկերության գլխավոր տնօրեն Հալուք Բայրաքթարին։ Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդմամբ՝ հանդիպմանն ընդգծվել է երկկողմ ռազմական համագործակցության հետագա զարգացման կարևորությունը։
Հատուկ նշվել է տեխնոլոգիական նորարարությունների կիրառմամբ համատեղ արտադրության ավելացման կարևորությունը, մտքերի լայն փոխանակություն է տեղի ունեցել Ադրբեջանի և Թուրքիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության ներկա վիճակի և զարգացման հեռանկարների շուրջ։
Հասանովը Բայրաքթարին պարգևատրել է «Ռազմական համագործակցության ոլորտում արժանիքների համար» մեդալով։
Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի