ԵՄ դիտորդները դուրս կգան և միջազգային հայցերը հետ կկանչվեն, երբ փաստաթուղթը ստորագրվի․ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

04.08.2026 | 21:17
Պուտինը ստորագրել է քաղաքական էմիգրանտների իրավունքները սահմանափակող օրենքը
04.08.2026 | 21:03
Հայաստանը՝ ԵՄ ապօրինի միգրանտների ընդունող երկրների ցանկո՞ւմ․ ինչ է հայտնի այս պահին
04.08.2026 | 20:51
Փաշինյանը կատարում է ունեզրկման խոստումը․ Ծառուկյանի բիզնեսները կա՛մ փակ են, կա՛մ պետականացված․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 20:43
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Վայոց ձորի մարզերում
04.08.2026 | 20:30
Ղազախստանի ՆԳՆ-ն առաջարկել է մուտքի վճար սահմանել օտարերկրացիների համար
04.08.2026 | 20:20
Արմեն Աշոտյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը երկարացվել է 1 ամսով
04.08.2026 | 20:09
Լոնդոնում 155 տարվա ընթացքում առաջին անգամ մեկ ամսվա ընթացքում տեղումներ չեն գրանցվել
04.08.2026 | 19:57
ԱՄՆ-ը սպառել է իր հեռահար հրթիռների պաշարներն Իրանի հետ պատերազմում․ Reuters
04.08.2026 | 19:43
Հայաստանում «վերադարձի հանգույց» ստեղծելու հարց ԵՄ նախարարների տեսակոնֆերանսում չի քննարկվել. ԵՄ աղբյուր
04.08.2026 | 19:35
Թուրքիան «խորը մտահոգություն» է հայտնել Սև ծովում երկու քաղաքացիական նավերի վրա ԱԹՍ-ների հարվածների համար
04.08.2026 | 19:23
Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ-ի և ՀՀ-ի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը. Յանեզ Յանշան՝ Փաշինյանին
04.08.2026 | 19:10
ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել ՌԴ ցամաքային զորքերի և Ռուսաստանի ՊՆ հրթիռահրետանային գլխավոր վարչության նկատմամբ
04.08.2026 | 18:58
Ես սկսել եմ Լևոն Քոչարյանի ազնվությանը հավատալ․ Վիլեն Գաբրիելյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 18:46
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
04.08.2026 | 18:41
ՉԺՀ Պետական խորհրդի նախագահը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
Բոլորը

Նիկոլ Փաշինյանն այսօր Factor TV-ի հարցերին ի պատասխան նշել է, թե Երևանը որ չամաձայնեցված կետերի շուրջ է Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման գործընթացում համաձայնության եկել։

«Երկու հոդվածներից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով 3-րդ երկների ուժերի չտեղակայմանը, մյուսը ատյաններից փոխադարձաբար հայցերը ետ վերադարձնելու և միմյանց նկատմամբ գործողություններ չիրականացնելուն: Ուզում եմ նաև պատմել մեր որոշումների կայացման մեխանիկայի մասին: Այդ երկու դրույթների վերաբերյալ արդեն երկար ժամանակ երկկողմանի առաջարկներ էինք անում, և ըստ էության դրանք ոչ մեծ, բայց էվոլուցիա են ապրել, և այն պահից, երբ ակնհայտ դարձավ, որ մեզ չի հաջողվում ունենալ իդեալական ձևակերպումներ այդ առումով, մենք նաև Անվտանգության խորհրդի ֆորմատով ենք քննարկել և եկել եզրակացության, որ այս պահին առկա բովանդակությունը կարող է համարվել այն փոխզիջումաին տարբերակը, որը կարող է ընդունելի լինել ՀՀ-ի համար: Եթե համաձայնություն է ձեռք բերվել, ադրբեջանական կողմը մտածել է, որ այս տեքստը որոշակիորեն ձեռնտու է իրեն և Հայաստանի Հանրապետությունն էլ որոշել է, որ իրեն է ձեռնտու, և էլի եմ ասում, դրանք այն կոմպրոմիսներն են, որոնց մասին մենք հրապարակային խոսել ենք»,- ասաց վարչապետը:

Այսօր ԱԳՆ հայտարարել էր, որ Խաղաղության համաձայնագիրը պատրաստ է ստորագրման և հաստատել «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանական Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի նախագծի համաձայնեցված լինելու և նախագծի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի փաստը։

Մանրամասները` տեսանյութում։