Արփինե Սարգսյանը` Խաչատուր Սուքիասյանի և Արթուր Վանեցյանի թիկնապահներին բերման ենթարկելու մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանը նշեց, որ նախարարությունը նպատակ ունի հասկանալու՝ զենքով կատարված հանցագործությունները հիմնականում օրինակա՞ն, թե՞ անօրինական զենքերով են տեղի ունենում։

«Վիճակագրական նախնական տվյալները ցույց են տալիս, որ այն միֆը, թե հրազենով կատարված հանցագործությունները հիմնականում անօրինական զենքերով են իրականացվում, այլևս գոյություն չունի։ Մեր տվյալներով՝ շատ են այնպիսի հանցանքները, որոնք օրինական զենքերով են կատարվում»,- ասաց նախարարը՝ անդրադառնալով այն հարցին, թե ինչու քաղաքացիները պետք է հանձնեն որպես պարգևատրում ստացած զենքերը։

Նախարարը հիշեցրեց, որ «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի ընդունումից հետո մոնիտորինգ է իրականացվում՝ հասկանալու, թե օրենքում ինչպիսի փոփոխությունների անհրաժեշտություն կա։

«Թեև գործող օրենքը նախատեսում է որոշակի նոր կարգավորումներ պարգևատրված զենքերի մասով, սակայն այս նպատակն ամբողջությամբ իրացված չէ»,- նշեց Սարգսյանը։

Նախարարն անդրադարձավ նաև նախօրեին ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի և ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանի թիկնապահներին բերման ենթարկելուն։

«Ոստիկանության համար, եթե կան օպերատիվ տվյալներ զենք-զինամթերքի առկայության, թմրանյութի օգտագործման մասով, չկա որևէ տարբերություն, թե տվյալը ում մասին է, տվյալը ստանալուց հետո պետք է իրացվի։ Վերջնարդյունքում տվյալը կարող է լինել ոչ հավաստի»,-ասաց նա՝ չհստակեցնելով, թե, ի վերջո, ինչու են նշյալ անձանց անվտանգության աշխատակիցները բերման ենթարկվել։

Մանրամասները՝ տեսանյութում։