Կարմիր բերետավորը խախտում է արել, բայց զղջացել է. Արփինե Սարգսյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:22
Ընտրակաշառք բաժանողն էլ, ընտրություն կեղծողն էլ, շանտղություն է. Նարեկ Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:11
Սևանա լճի հանրային լողափերից մեկում կորած երեխան հայտնաբերվել է
02.08.2026 | 17:00
Թույլ տվեք անցնեմ առանց պատասխանելու. Աղվան Վարդանյանը` խոստումը դրժելու մասին․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:56
Ձայների փոշիացման համակարգը, որով իշխանություն եք ձևավորել, Հանրապետականի ընդունած օրենսգրքով է․ Արամ Վարդևանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 16:37
Վահագն Խաչատուրյանը նախագահական նստավայրում հյուրընկալել է Նիկոլ Փաշինյանին
02.08.2026 | 16:34
Փրկարարները Սևանա լճից քաղաքացու դի են դուրս բերել
02.08.2026 | 16:28
Կոնջորյանը կնոջ 10 հազար դոլարի աշխատավարձ ստանալու մասին հարցերին չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Factor TV-ն այսօր կառավարության նիստից հետո ՆԳ նախարար Արփինե Սարգսյանից հետաքրքրվեց՝ ինչո՞ւ քաղաքացուն անհեթեթ պահանջ ներկայացրած կարմիր բերետավորը ծառայողական քննությունից հետո պատասխանատվության չի ենթարկվել։

Հիշեցնենք՝ Factor TV-ն 2024 թվականի դեկտեմբերի 13-ին արձանագրել էր, որ ԳՈՒՄ-ի շուկայի մոտ մսավաճառների և ոստիկանության ծառայողների միջև տեղի ունեցած քաշքշուկից հետո կարմիր բերետավորներից մեկը, բերման ենթարկելով քաղաքացուն հրահանգել էր՝ «Աչքերդ չկլորցնե՛ս»։

«Ընդհանուր իրավախախտման դեպքում պետք է գնահատենք ընդհանուր իրավիճակը։ Ծառայողական քննության ժամանակ ֆիքսվել է, որ կա էթիկայի խախտում՝ տվյալ արտահայտության կիրառմամբ, բայց հաշվի առնելով, որ տվյալ աշխատակիցը կարգապահ է՝ հաշվի առնելով կենսագրությունը, անկեղծորեն խոստովանել և զղջացել է, օրենքը թույլ է տալիս այս անգամ չկիրառել տույժ»,-ասաց նախարարը։

Հարցին՝ արդյո՞ք այս մոտեցումը հիմք չի հանդիսանա, որ մյուս ծառայողներն առիթից օգտվեն և խախտումներ անեն՝ իմանալով, որ ներվելու են, նախարարը բացասական պատասխան տվեց։