Ալիևը Բլինքենին մեղադրել է ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունների վատթարացման համար

Լուրեր

22.06.2026 | 15:10
Գյումրի-Մոսկվա չվերթի օդանավի արտակարգ վայրէջքը Դաղստանում // ՀՀ-ն Ադրբեջանի տարածքով ինտերնետ կստանա․ ԼՈՒՐԵՐ
22.06.2026 | 14:59
Կիբերհափշտակության և փողերի լվացման գործով ևս 30 մլն դրամ է փոխանցվել պետբյուջե
22.06.2026 | 14:47
Փրկարարները 8-րդ օրը գետում գտան 13-ամյա աղջկա մարմինը
22.06.2026 | 14:30
Կասպից ծովում SOCAR-ի կողմից շահագործվող խողովակաշարից նավթի արտահոսք է տեղի ունեցել
22.06.2026 | 14:24
Փամբակ գետն ընկած 13-ամյա երեխային շարունակում են փնտրել. օր 8-րդ. ՈՒՂԻՂ
22.06.2026 | 14:10
Ղրիմում դադարեցրել են ամառային ճամբարներ երեխաների ընդունելությունը
22.06.2026 | 13:54
Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռը տագնապի ազդանշան է տվել 
22.06.2026 | 13:52
Անցած երեք օրվա ընթացքում բացահայտվել է 297 հանցագործություն
22.06.2026 | 13:44
Իրանի ֆուտբոլի հավաքականը հանդերձարանում շնորհակալական նամակ է թողել Աշխարհի առաջնությունը հյուրընկալող Լոս Անջելեսին
22.06.2026 | 13:35
ՏԿԵ փոխնախարարը ընդերքօգտագործողների հետ քննարկել է փոշեճնշիչ սարքավորումների պարտադիր կիրառումը
22.06.2026 | 13:27
Իրանի պատվիրակությունը ԱՄՆ-ի հետ 18 ժամ տևած բանակցություններից հետո մեկնել է Թեհրան
22.06.2026 | 13:19
Հայտնի է «Ոսկե ծիրան»-ի միջազգային մրցույթի ժյուրիի կազմը
22.06.2026 | 13:16
Սիսիան համայնքի «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0,02 հա մակերեսով հողամասը վերադարձվել է համայնքի տիրապետմանը․ դատախազություն
22.06.2026 | 13:11
Վաղ թե ուշ գալու ենք ձեր հետևից․ քաղաքապետը՝ տնտեսվարողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.06.2026 | 13:03
Քիր Սթարմերը հայտարարել է վարչապետի պաշտոնից հրաժարականի մասին
Բոլորը

ԱՄՆ նախկին պետքարտուղար Էնթոնի Բլինքենի քաղաքականությունը փաստացիորեն զրոյացրել է ԱՄՆ-Ադրբեջան հարաբերությունները: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի XII գլոբալ ֆորումի բացման արարողությանն ունեցած ելույթում։

«Մենք այդ հարաբերությունները կառուցել ենք տասնամյակներ շարունակ: Մենք Միացյալ Նահանգների վստահելի և մտերիմ գործընկերն էինք, և նրանք մեզ հետ էին։ Եվ երբ նրանք մեր կարիքն ունեին, մենք նրանց կողքին էինք, երբ խոսքը Իրաքի և Աֆղանստանի մասին էր։ Ադրբեջանը ՆԱՏՕ-ի երկիր չէ, սակայն Աֆղանստանում գործողություններին միացել է 2020 թվականին։ Մեր զորախումբն էր, որ վերջինը լքեց այս երկիրը։ Սակայն մեր հեռանալուց հետո մեր նկատմամբ պատժամիջոցներ կիրառվեցին, և դա մեծ հիասթափություն առաջացրեց Ադրբեջանում»,- հայտարարել է Ալիևը։

Բացի այդ, նա ամերիկացի մի շարք քաղաքական գործիչների, այդ թվում՝ սենատորներ Ռոբերտ Մենենսեսին, Ֆրենկ Փալոնին, Ադամ Շիֆին, Նենսի Փելոսիին մեղադրել է, իբր, ԱՄՆ-ի հայկական սփյուռքի կառույցներից գումար վերցնելու մեջ՝ «Ադրբեջանի վրա հարձակվելու և Բաքվին վարկաբեկելու համար»։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի