Թուրքիան ողջունում է Ուկրաինայի կողմից հրադադարի ընդունումը և առաջարկում հյուրընկալել բանակցությունները․ Էրդողան

Լուրեր

17.07.2026 | 18:21
Թուրքիայի մաքսային ծառայությունը ներդրել է Հայաստանի պաշտոնական՝ «077» կոդը
17.07.2026 | 18:18
Հայտնի է հրաձգության Հայաստանի հավաքականի կազմը ԵԱ-ում
17.07.2026 | 18:10
Հունիսին ՔԿՀ-ներում հայտնաբերվել է 137 բջջային հեռախոս և թմրամիջոցների նմանվող նյութեր
17.07.2026 | 18:00
Մհեր Սեդրակյանի հետ փոխկապակցված ընկերությունը ցեմենտի գործարան կկառուցի Մարմարաշենում
17.07.2026 | 17:55
Երկու ոստիկան ձերբակալվել է երեք տարի առաջ կատարված սպանությանն օժանդակելու կասկածանքով
17.07.2026 | 17:47
Հրանտ-Լեոն Ռանոսը հրաժեշտ է տվել «Բորուսիային», հայտնի է հարձակվողի նոր ակումբը
17.07.2026 | 17:32
Զելենսկին Թուրքիայի ԱԳ նախարարին շքանշանով է պարգևատրել
17.07.2026 | 17:20
Հրայր Թովմասյանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան
17.07.2026 | 17:09
Լավրովն առաջիկայում «3+3» ձևաչափով հանդիպման հույս է հայտնել՝ Երևանում կամ Բաքվում
17.07.2026 | 17:00
Sunhit-ն ու LONGi Solar-ը բիզնեսին առաջարկում են ավելի հասանելի արևային լուծումներ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
17.07.2026 | 16:49
Վարդան Ղուկասյանը կալանքից ազատ կարձակվի. կիրառվեց տնային կալանք և 15 մլն դրամ գրավ
17.07.2026 | 16:42
Բաքվի ու Երևանի միջև դե ֆակտո խաղաղություն է․ Բայրամով
17.07.2026 | 16:33
Հունգարիայում հետաքննություն է սկսվել նախկին ԱԳ նախարար Պետեր Սիյարտոյի դեմ՝ Ռուսաստանի հետ ունեցած կապերի համար
17.07.2026 | 16:27
Շատիվանքի Սբ Սիոն եկեղեցու 17-րդ դարի որմնանկարների վերականգնման ընթացքում բացահայտվել են միջնադարյան նոր պատկերներ
17.07.2026 | 16:18
Էնդի Բերնեմը՝ Լեյբորիստական ​​կուսակցության նոր առաջնորդ․ նա կդառնա Մեծ Բրիտանիայի նոր վարչապետը
Բոլորը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ողջունել է Ուկրաինայի կողմից Ռուսաստանի հետ շարունակվող հակամարտությունում հրադադարի ընդունումը՝ հույս հայտնելով, որ Մոսկվան «կառուցողական» կպատասխանի, գրում է Turkiye today-ը։

«Թուրքիան ի սկզբանե հանդես է եկել արդար խաղաղության օգտին, որպեսզի վերջ դրվի Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմին»,- հավելել է նա։

Էրդողանը ընդգծել է Թուրքիայի պատրաստակամությունը՝ աջակցելու խաղաղ գործընթացին, ներառյալ՝ հնարավոր բանակցությունների հյուրընկալումը։

«Եթե վերջին զարգացումները ճանապարհ հարթեն Ռուսաստանի և Ուկրաինայի՝ բանակցությունների սեղան վերադառնալու համար, Թուրքիան պատրաստ է առաջարկել իր լիակատար աջակցությունը»,- ասել է Թուրքիայի նախագահը։

Անկարայում Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ Էրդողանը նաև Եվրամիությանը Թուրքիային լիիրավ անդամակցության կոչ է արել՝ ասելով, որ եթե ԵՄ-ն հույս ունի կանխել կամ «վերացնել իր ուժի և ազդեցության անկումը», ապա պետք է ընդունի Թուրքիայի ընդգրկումը դաշինքում:

Քննարկելով թուրք-լեհական հարաբերությունները՝ Էրդողանն ընդգծել է երկու երկրների՝ որպես ՆԱՏՕ-ի ռազմավարական դաշնակիցների կարևորությունը։ Նա նշել է, որ Թուրքիան և Լեհաստանը տեղակայված են ՆԱՏՕ-ի արևելյան ու հարավային թևերում և ղեկավարում են Եվրոպայի երկու խոշորագույն ցամաքային բանակները դաշինքի շրջանակում։

Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկն իր հերթին Թուրքիային առաջարկել է ակտիվ դերակատարություն ունենալ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններ սկսելու գործում։ Տուսկն ասել է, որ և՛ Թուրքիան, և՛ Լեհաստանը հակամարտության սկզբից ի վեր հանդես են գալիս խաղաղության օգտին՝ ողջունելով Սաուդյան Արաբիայում շաբաթվա սկզբին տեղի ունեցած դիվանագիտական ​​ջանքերը։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի