Թրամփը սպառնացել է՝ հետևանքները ՌԴ-ի համար «շատ վատ կլինեն», եթե Մոսկվան հրաժարվի Ուկրաինայի հետ հրադադարի համաձայնագրից

Լուրեր

08.10.2026 | 23:18
Քննարկվել են ՀՀ-ի և Իրանի մաքսային մարմինների միջև նախնական էլեկտրոնային տվյալների փոխանակման համակարգի գործարկման քայլեր
08.10.2026 | 22:59
14 ժամ ջուր չի լինի Արարատի մարզի մի շարք հասցեներում
08.10.2026 | 22:50
Հայաստանի համար էներգետիկ դիվերսիֆիկացիան ռազմավարական առաջնահերթություն է. Սարգիս Խանդանյան
08.10.2026 | 22:43
9 ամսում առանց մանկական նստատեղի մեքենա վարելու 10,844 դեպք է արձանագրվել. ՆԳՆ
08.10.2026 | 22:10
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.10.2026 | 21:56
Բաքուն արձագանքել է Ադրբեջանում քաղբանտարկյալների և հայ գերիների վերաբերյալ Եվրախորհրդարանի բանաձևին
08.10.2026 | 21:41
Firebird AI-ն արձագանքել է ՌԴ-ից հնչած մեղադրանքներին
08.10.2026 | 21:34
Քննարկվել են Հայաստանից Ֆրանսիա արտահանման խթանման հարցեր
08.10.2026 | 21:20
Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոն
08.10.2026 | 21:07
Միրզոյանն ու Արաղչին հեռախոսազրույց են ունեցել
08.10.2026 | 21:00
Լյուստրացիան օգտակար կլիներ, բայց ԿԳԲ-ի գործակալական արխիվները ՀՀ-ից տարվել են ՌԴ․ Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:43
Իսրայելն Ադրբեջանում արևմտյան չափանիշներով զենքի արտադրման գործարան է բացել
08.10.2026 | 20:30
«Հեռախոսը բացեցինք, երկու տեսանյութ կար»․ գաղտնի նկարահանում «Գուստավ»-ի սանհանգույցում․ինչ է հայտնի. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 20:14
Ոստիկանության տարածքային բաժիններ է ներկայացվել նախկինում դատապարտված և հանցավոր հակումներ ունեցող 77 անձ
08.10.2026 | 20:00
Կարո՞ղ է Ռուսական երկաթուղու ղեկավարն էլ Նիկոլ Փաշինյանին համոզի՝ կոնցեսիան իրենց մնա․ անիմաստ կլինի ապաշրջափակումը․ Ստեփան Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացել է Մոսկվային՝ հրադադարի մասին համաձայնագիրը «այժմ կախված է Ռուսաստանից», հաղորդում է  Sky News-ը։

Ուկրաինան ավելի վաղ  ընդունել էր ավելի քան երեք տարի տևած հակամարտությունում հրադադարի 30-օրյա առաջարկը՝ Սաուդյան Արաբիայում գործարքի շուրջ ութ ժամ տևած բանակցություններից հետո:

«Հույս ունեմ, որ կարող ենք հրադադար ստանալ Ռուսաստանից։ Մենք դեռևս չենք խոսել [Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ], քանի որ նոր իմացանք և կարողացանք ստիպել Ուկրաինային համաձայնության գալ: Մենք կիմանանք շատ շուտով», – ասել է նա Սպիտակ տանը Իռլանդիայի առաջնորդ Մայքլ Մարտինի հետ հանդիպմանը։

Նա հավելել է, որ ստացել է «մի քանի դրական հաղորդագրություններ, բայց դրական ուղերձը ոչինչ չի նշանակում, սա շատ լուրջ իրավիճակ է»:

Թրամփը նաև սպառնացել է Ռուսաստանի համար ծանր հետևանքներով, եթե Մոսկվան չհամաձայնի հրադադարին։

«Կան բաներ, որոնք դուք կարող եք անել, որոնք հաճելի չեն լինի ֆինանսական առումով: Ես կարող եմ ֆինանսապես այնպիսի բաներ անել, որոնք շատ վատ կլինեն Ռուսաստանի համար։ Ես չեմ ուզում դա անել, քանի որ ես ուզում եմ խաղաղություն տեսնել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահը:

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի