Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջ կալանավորումը ոչ իրավաչափ է ճանաչվել

Լուրեր

03.08.2026 | 10:25
Ամերիկացի գիտնական Նասիմ Թալեբը հայտարարել է,որ հրաժարվել է Ադրբեջան հրավերից՝ Ռուբեն Վարդանյանի բանտարկության պատճառով
03.08.2026 | 10:17
Լիլիթ Մակունցը նշանակվել է վարչապետի աշխատակազմի ղեկավար
03.08.2026 | 10:14
«Ուժեղ Հայաստան» և «Հայաստան» խմբակցությունների պատգամավորները հանդիպել են Կաթողիկոսի հետ
03.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
03.08.2026 | 09:52
Որ հասցեներում լույս չի լինի
03.08.2026 | 09:43
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
03.08.2026 | 09:32
Վեդիում 2 անչափահասի նկատմամբ հանցավոր ոտնձգություններ կատարելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
02.08.2026 | 21:08
Շոգ եղանակին՝ առավել զգոնություն. ՍԱՏՄ-ի կոչը հանրային սննդի ոլորտի ներկայացուցիչներին և միջոցառումների կազմակերպիչներին
02.08.2026 | 19:28
Ձևավորվել է իններորդ գումարման ԱԺ հաշվիչ հանձնախումբը․ ո՞վ կնախագահի այն
02.08.2026 | 18:58
Վթարային ջրանջատում Երևանում
02.08.2026 | 18:23
«Մենք իրար ճանաչում ենք»․ Մարիա Կարապետյանը հիշեց՝ «Ուժեղ Հայաստանի» որ անդամի հետ է մասնակցել Վրաստանում կազմակերպված հայ-ադրբեջանական երկխոսությանը․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 18:09
ՔՊ-ական նորեկ պատգամավորը հրաժարվեց հարցերի պատասխանել․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:58
Իրավիճակը լարվեց Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:51
ԲՀԿ-ն այստեղ պիտի լիներ, դուք «կերել» եք իրենց ձայները. Աննա Գրիգորյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
02.08.2026 | 17:35
Ո՞նց ենք 550 հազար քաղաքացու ասում՝ կաշառքով են քվեարկել, դրանից բխում է՝ ոչինչ լեգիտիմ չի. Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ
Բոլորը

Վճռաբեկ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի եղբոր կնոջը՝ Անի Գևորգյանին կալանավորելու որոշումը, որը կայացվել էր մեկ տարի առաջ: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասաց Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը:

Հիշեցնենք, որ 2024 թվականի փետրվարի 1-ին Հակոկռուպցիոն դատարանի դատավոր Մերի Մոսինյանը Էկոնոմիկայի նախարարությունում ենթադրյալ չարաշահումների դեպքի առթիվ քննվող քրեական գործի շրջանակներում կալանավորել էր Անի Գևորգյանին: Նախարարությանն առնվող գործով անցել են նաև «Սիներջի» ընկերության ներկա և նախկին աշխատակիցներ, որոնց թվում՝ տնօրենն ու Անի Գևորգյանը:

Մերի Մոսինյանը մինչև Հակակոռուպցիոն դատարանի դատավոր նշանակվելն աշխատել է Ալեն Սիմոնյանի հետ: 2021-2022 թվականներին նա եղել է Ազգային ժողովի աշխատակազմի իրավական ապահովման և սպասարկման բաժնի պետը: Գևորգյանին կալանավորելուց հետո մամուլում հրապարակումներ եղան այն մասին, որ Ալեն Սիմոնյանը ծաղիկներ է ուղարկել Մոսինյանին:

Անի Գևորգյանի փաստաբան Մուշեղ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Վճռաբեկ դատարանն արձանագրել է, որ որոշում կայացնելիս ստորադաս դատարանները սխալ են գնահատել գործում առկա փաստերը, Գևորգյանի կողմից գործի քննությանը խոչընդոտելու հավանականությունը գնահատելիս հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ մեղադրանք ներկայացնելու պահին Անի Գևորգյանն այլևս «Սիներջի» ընկերությունում աշխատելիս չի եղել, մեղադրանքում ներկայացված իրադարձությունների ընթացքում նա արդեն ազատված է եղել «Սիներջի» ընկերությունում իր աշխատանքից, որով պայմանավորված՝ նվազել է նրա կողմից գործի քննությանը խոչընդոտելու ռիսկը: Հաշվի չի առնվել նաև, որ Անի Գևորգյանը խնամքին մանկահասակ երկու երեխա ունի:

Նշենք, որ Անի Գևորգյանի նկատմամբ այժմ քրեական հետապնդում չի իրականացվում, գործի նախաքննության ընթացքում դադարեցվել է, և Վճռաբեկ դատարանն, այժմ, պարզապես կարող էր արձանագրել նրա իրավունքների խախտման փաստը:

Արաքս Մամուլյան