ՆԳՆ հանրային ծառայությունները կմատուցվեն շրջիկ ձևաչափով․ ընդլայնվել է մատուցվող ծառայությունների ցանկը

Լուրեր

11.12.2025 | 16:10
Փաշինյանը ժամանել է ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին
11.12.2025 | 16:04
Լավրովը հայտնել է, որ ՌԴ-ն ԱՄՆ-ին է ներկայացրել կոլեկտիվ անվտանգության երաշխիքների առաջարկներ
11.12.2025 | 15:55
Իջե´ք ներքև. քննիչ Սպարտակ Պողոսյանը բղավում է լրագրողների վրա․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 15:50
Սղոցում են սեյֆը, առգրավել են համակարգիչներ. Նժդեհ Իսկանդարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 15:44
ՖԻՖԱ․ Կանանց Հայաստանի հավաքականի դիրքը դասակարգման աղյուսակում
11.12.2025 | 15:31
Դուրս եկե´ք, առաջին հարկն ենք խուզարկում. քննիչը` լրագրողներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 15:26
Որքան տեղյակ եմ` Արցախի ներդրումային հիմնադրամին է առնչվում գործը. Աբրահամյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 15:25
Արցախի ղեկավարների շինծու գործերով նիստում կողմերին հնարավորություն է տրվել իրացնել իրենց պատասխանի իրավունքը
11.12.2025 | 15:22
Վարչապետը ՌԴ-ից կվերադառնա վաղը
11.12.2025 | 15:19
Փրկարար ծառայողներ ժամանեցին Արցախի ներկայացուցչություն․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 15:17
Քննիչն իրազեկեց` անթույլատրելի է հրապարակել տեղեկություններ. Ռոման Երիցյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 15:10
Դատապարտելի է Հայաստանի կառավարության դիրքորոշումը․ Արտակ Բեգլարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.12.2025 | 15:06
Կճոյանին ամռանը նոր մեղադրանք է ներկայացվել, թեև վարույթը հարուցվել էր 2024-ի աշնանը 
11.12.2025 | 15:02
Խուզարկություն Արցախի ներկայացուցչությունում // Մոսկվա-Երևան չվերթ է չեղարկվել ԱԹՍ-ների վտանգի պատճառով․ ԼՈՒՐԵՐ
11.12.2025 | 14:59
Նոր վարույթ է, նաև Սամվել Կարապետյանի ցուցմունքին է հղում արել քննիչը. Երիցյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Ներքին գործերի նախարարությունը սկսում է հանրային ծառայությունների մատուցումը նոր ձևաչափով, նոր որակով և նոր պայմաններում։

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակները հանրապետությունում կիրականացնեն շրջիկ սպասարկում՝ արդեն ընդլայնված ցանկով և հարմարավետ ու հատուկ կահավորված մեքենաների միջոցով։

«Յուրաքանչյուր ամիս Ներքին գործերի նախարարի հրամանով հաստատվելու է ծառայությունների մատուցման ժամանակացույցն ու վայրերը, որին հետևելով՝ կարող եք ընտրել Ձեզ հարմար օրն ու ժամը և սպասարկվել նախանշված տեղում։

Մարտ ամսվա ընթացքում ՆԳՆ սպասարկման գրասենյակները հանրային ծառայություններ կմատուցեն՝

մարտի 13-ին, ժամը 10։30-13։30, Արարատի մարզի Երասխ և ժամը 14։30-15։30 Զանգակատուն (մեքենաները տեղակայվելու են գյուղերի շրջանաձև երթևեկության ճանապարհահատվածում), ինչպես նաև, զուգահեռաբար, ժամը 10։30-13։30 Կոտայքի մարզի Գառնի (Շահումյան հրապարակում) և ժամը 14։30-17։30 Բյուրեղավան (Զորավար Անդրանիկի փողոց՝ Մշակույթի տան հարևանությամբ) համայնքներում՝ իրականացնելով դիմումների ընդունում և խորհրդատվական ծառայությունների մատուցում։

Մարտի 20-ին, ժամը 10։30-12։30, Արարատի մարզի Երասխ համայնքում ՆԳՆ շարժական գրասենյակը կիրականացնի փաստաթղթերի հանձնման աշխատանքներ, իսկ մարտի 21-ին, ժամը 10։30-12։30 պատրաստի փաստաթղթերը կհանձնվեն քաղաքացիներին արդեն Կոտայքի մարզի Գառնի համայնքում, իսկ ժամը 13։30-15։30՝ Բյուրեղավանում։

Մարտի 20-21-ին, միաժամանակ շարժական գրասենյակները կայցելեն Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքներ՝ իրականացնելով դիմումների ընդունման և խորհրդատվական ծառայությունների մատուցման աշխատանքներ, զուգահեռաբար՝ նույն օրերին մեկ այլ շարժական գրասենյակ կլինի Լոռու մարզի Թումանյան և Ախթալա համայնքներում։ Մեկ շաբաթ անց՝ մարտի 28-ին, Գեղարքունիքի և Լոռու մարզի նույն համայքներում գրասենյակները կտրամադրեն թողարկված փաստաթղթերը։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունների տիրույթում կմատուցվեն հետևյալ ծառայությունները․

✔️ անձնագրի փոխանակում,
✔️ հանրային ծառայությունների համարանիշի տեղեկանքի տրամադրում,
✔️ հաշվառման տեղեկանքի տրամադրում,
✔️ ժամանակավոր պաշտպանության վկայականի տրամադրում/փոխանակում,
✔️ հաշվառումից հանում,
✔️ ԼՂ-ից տեղահանված անձանց ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունում,
✔️ անձնագրերի մասին տեղեկանքի դիմումների ընդունում,
✔️ խորհրդատվության տրամադրում։

Հաշվառման-քննական բաժինների տիրույթում կմատուցվեն հետևյալ ծառայությունները․

✔️ վարորդական իրավունքի վկայականի փոխանակում կամ կորստյան դեպքում՝ նորի տրամադրում,
✔️ սեփականության վկայականի փոխանակում կամ կորստյան դեպքում՝ նորի տրամադրում,
✔️ հաշվառման վկայագրի փոխանակում կամ կորստյան դեպքում՝ նորի տրամադրում,
✔️ հաշվառման վկայագրում անձնագրային տվյալների փոփոխություն,
✔️ տրանսպորտային միջոցի խոտանում,
✔️ հաշվառման ժամանակավոր կասեցում,
✔️ սահմանափակումների մասին տեղեկանքի տրամադրում»,- ասված է հաղորդագրությունում։