Զելենսկին բացատրել է, թե ինչու է Ուկրաինան համաձայնել 30-օրյա հրադադարին

Լուրեր

09.10.2026 | 13:57
imID-ում քննարկվել են Հայաստանի թվային ինքնության համակարգի զարգացման ուղղությունները
09.10.2026 | 13:56
ԱԱԾ-ն հերքում է ադրբեջանցիների ներթափանցումը Սյունիք
09.10.2026 | 13:53
Հայտնի է Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրը
09.10.2026 | 13:48
Վարչապետի խոսնակը՝ Փաշինյանի՝ ադրբեջաներեն երգի ուղեկցությամբ հրապարակված տեսանյութի մասին
09.10.2026 | 13:43
Մեսիի հրաժեշտի հանդիպումը դիտել է 3,5 միլիարդ մարդ
09.10.2026 | 13:34
Էդգար Ղազարյանը չորս օրով չվճարվող արձակուրդ է վերցրել
09.10.2026 | 13:26
Արթիկի նախկին մանկապարտեզի 2003-ի աճուրդը անվավեր է ճանաչվել․ համայնքին կվճարվի 12.4 մլն դրամ
09.10.2026 | 13:17
Գագիկ Ծառուկյանի և Սեդրակ Առուստամյանի գործով նիստ է նշանակվել
09.10.2026 | 13:09
Ադրբեջաներեն երգ՝ Թուրքմենստանից Փաշինյանի հրապարակած տեսանյութում 
09.10.2026 | 13:00
ԱՄՆ-ում նախկին զինվորականի մահապատիժը կհեռարձակվի ուղիղ եթերում
09.10.2026 | 12:51
ՌԴ-ն զանգվածային ավիահարված է հասցրել Զապորոժիեին․ զոհեր ու վիրավորներ կան
09.10.2026 | 12:39
Լուկաշենկոն հույս ունի, որ Հայաստանը 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
09.10.2026 | 12:27
Հայ հրաձիգները մեկնարկում են աշխարհի գավաթի վերջին փուլում
09.10.2026 | 12:18
Դատախազությունը պահանջում է անվավեր ճանաչել Դիլիջանի նախկին թիվ 9-ը մանկապարտեզի աճուրդը, որում հաղթել էր Գուրգեն Արսենյանի ընկերությունը
09.10.2026 | 12:10
Փաշինյան-Փեզեշքիան հանդիպում Թուրքմենստանում // Սիսիանում երեխային ապտակած ուսուցչուհին ձերբակալվել է․ ԼՈՒՐԵՐ
Բոլորը

Ուկրաինան համաձայնել է իր ամբողջ տարածքում 30-օրյա հրադադարի մասին ԱՄՆ առաջարկին։ Այս որոշումը կայացվել է՝ ցույց տալու համար, որ Ուկրաինան պատրաստ է խաղաղության, ճեպազրույցում հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, գրում է ՌԲԿ Ուկրաինան։

Նա նշել է, որ մինչ Սաուդյան Արաբիայում Ուկրաինայի և ԱՄՆ-ի հանդիպումը խոսվել է օդում և ծովում հրադադար առաջարկելու մասին։ Բայց հետո ամերիկյան կողմն այլ մոտեցում է առաջարկել։ Ըստ նրա՝ հանդիպման կեսին իր հետ կապվել է ուկրաինական թիմը, իսկ ԱՄՆ կողմը՝ նախագահ Դոնալդ Թրամփի հետ, և հարց բարձրացրել՝ արդյո՞ք Կիևը պատրաստ է քայլեր ձեռնարկել ամբողջ տարածքում հրադադար ապահովելու համար։

«Ես սա բազմիցս ընդգծել եմ, մեզանից ոչ ոք չի վստահում ռուսներին, մենք անցել ենք դրա միջով, բայց մենք չենք խաղալու այն նարատիվների հետ, որ չենք ուզում՝ պատերազմն ավարտվի։ Ես շատ լուրջ եմ և ինձ համար կարևոր է պատերազմի ավարտը, ես ուզում եմ, որ ԱՄՆ նախագահը տեսնի դա, որպեսզի Եվրոպան, բոլորը, դաշինքի մեջ լինեն, որպեսզի Ռուսաստանի Դաշնությանը ստիպեն դադարեցնել պատերազմը։ Ուստի իմ արձագանքն այն էր, որ մենք պատրաստ ենք 30-օրյա լռության  այն ձևաչափով, որը մեզ առաջարկել է ամերիկյան կողմը»,- պարզաբանել է Զելենսկին։

Եթե ​​Ռուսաստանը մերժի Ջիդդայում ուկրաինական և ամերիկյան պատվիրակությունների հանդիպման ժամանակ մշակված առաջարկները, ապա ԱՄՆ-ից կարելի է ակնկալել ուժեղ քայլեր Մոսկվայի ուղղությամբ, ասել է նա։

«Ուժեղ քայլեր ռուսական կողմի նկատմամբ։ Ես հասկանում եմ, որ մենք կարող ենք հույս դնել ամուր քայլերի վրա։ Ես դեռ մանրամասներ չգիտեմ, բայց մենք խոսում ենք պատժամիջոցների և Ուկրաինայի ուժեղացման մասին։ Եթե ռուսները ցույց տան, որ պատրաստ են Ամերիկայի առաջարկին, ինչպես մենք՝ ոչ ավելի, ոչ պակաս, ապա համապատասխան որոշումներ կլինեն։ Եվ եթե նրանք պատրաստ չեն, ապա մենք իսկապես հույս ունենք, որ ամերիկյան կողմը կցուցադրի այն, ինչ ասել է»,- ասել է Վլադիմիր Զելենսկին։

Թարգմանությունը՝ Էմմա Չոբանյանի