Թուրքական լրատվամիջոցների համար Հայաստան եռօրյա մեդիատուրը կազմակերպվել է պետբյուջեի հաշվին

Լուրեր

09.08.2026 | 00:05
Էդգար Սևիկյանը խաղացել է Մադրիդի «Ռեալի» դեմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 19:55
Օգոստոսի 10-ին Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
08.08.2026 | 19:53
Սայաթ-Նովայի պողոտայում բռնկված հրդեհը մարվել է
08.08.2026 | 19:43
Բանակային խաղերը մասնակիցների համար ստեղծում են ինքնադրսևորման նոր հարթակներ. վարչապետ
08.08.2026 | 19:40
Ավարտվել են ուժային կառույցների միջև անցկացվող բանակային 4-րդ խաղերը. հայտնի են հաղթողները
08.08.2026 | 19:25
Հրդեհ՝ Սայաթ-Նովայի պողոտայի շենքերից մեկում. 5 բնակչի տարհանել են
08.08.2026 | 18:48
Խաղաղությունն ու բարգավաճումը փոխկապակցված են. Ռուբիոն՝ Հայաստանի և Ադրբեջանի տնտեսական հնարավորությունների մասին
08.08.2026 | 18:31
Երևանում մեկ օրում պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 34 մոտոցիկլետ
08.08.2026 | 17:55
Փաշինյանն ու Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 17:52
Սերբիան կաջակցի Ուկրաինային ԵՄ անդամակցության ճանապարհին․ Վուչիչ
08.08.2026 | 17:22
Եվրոպայի մի շարք խոշոր գետերում ուժեղից մինչև ծայրահեղ սակավաջրություն է դիտվում
08.08.2026 | 16:59
Վանաձորում, Հրազդանում և Արարատում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
08.08.2026 | 16:52
Խաղաղությունը շրջադարձային է մեր երկրում տնտեսական և ներդրումային միջավայրը փոխելու տեսակետից. վարչապետ
08.08.2026 | 16:10
Քրեական վարույթի շրջանակում անձի անձնական և ընտանեկան կյանքին առնչվող տվյալների անհարկի հրապարակումն անթույլատրելի է. ՄԻՊ
08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
Բոլորը

Մարտի 11-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում տեսանյութ էր հրապարակել և կից գրել, որ հարցազրույց է տվել թուրքական լրատվամիջոցներին։

«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Գոռ  Ծառուկյանը Factor.am-ին տեղեկացրեց, որ մեդիատուրը կազմակերպվել է «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնի»  նախաձեռնությամբ և միջոցներով։ Թե որքան է ծախսվել ՀՀ պետական բյուջեից թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների Հայաստան այցի և Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար Գոռ Ծառուկյանը չասաց,  բայց խնդրեց հարցը գրավոր ուղարկել։

Իսկ թե ինչ նպատակ ունի հայկական կողմի այս նախաձեռնությունը, Գոռ Ծառուկյանը պատասխանեց․ «ՀՀ վարչապետի աշխատակազմի Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոնը, նպատակ ունենալով Թուրքիայի լայն հանրությանը հնարավորինս ուղիղ և հանգամանալից ներկայացնել տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումներն ու դիրքորեշումները, կազմակերպել է թուրքական լրատվամիջոցների մեդիատուր»։

Գոռ Ծառուկյանը նշեց, որ Նիկոլ Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար մեր երկիր  է ժամանել 10 թուրքական լրատվամիջոցի ներկայացուցիչներ։

«Առաջատար և լայն լսարան ունեցող լրատվամիջոցների ներկայացուցիչներն են հրավիրվել։ Այցին մասնակցում են և՛ պետական, և՛ պրոիշխանական, և՛ ընդդիմադիր դիրքորոշում ունեցող լրատվամիջոցների ներկայացուցիչները, ինչպես նաև հայալեզու «Ակոս» թերթի ներկայացուցիչը։ Ուղիղ դիմել ենք այդ լրատվամիջոցների խմբագրություններին և հրավիրել»,- մանրամասնեց նա։

Ծառուկյանը նաև ասաց, որ ծրագրի շրջանակներում լրատվամիջոցների ներկայացուցիչները հարցազրույցներ և քննարկումներ են ունեցել ոչ միայն Նիկոլ Փաշինյանի, այլ նաև մի շարք պաշտոնյաների հետ։ Այդ հանդիպումները, ըստ Ծառուկյանի, փակ են և չի կարող մանրամասնել, թե որ պաշտոնյաների հետ են թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիները հարցազրույցներ անցկացրել։  Նա հավելեց, որ եռօրյա մեդիատուրն ունի նաև մշակութային բաղադրիչ՝ թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված է այց Մատենադարան և ծանոթացում  հայկական գորգագործության հետ։

Ի դեպ, թուրքական ԶԼՄ-ներին տված Փաշինյանի հարցազրույցը դեռ չի հեռարձակվել։

Նշենք՝ ավելի վաղ tert.am-ն էր գրել, որ  թուրքական լրատվամիջոցների ներկայացուցիչները  Փաշինյանից հարցազրույց վերցնելու համար ՀՀ են ժամանել հայկական կողմի նախաձեռնությամբ և ՀՀ պետական բյուջեի հաշվին։

Մանյա Պողոսյան