25 տարիների ընթացքում Վիետնամ-Հայաստան հարաբերությունները զարգացել են. Վիետնամի ԱԳ նախարար

Լուրեր

15.07.2026 | 12:24
Բաքուն հայտնում է, որ Օդեսայի ափերի մոտ Ադրբեջանի քաղաքացիների տեղափոխող նավ է հարձակման ենթարկվել
15.07.2026 | 12:20
Գյումրիի ավագանու նիստը՝ ՈՒՂԻՂ
15.07.2026 | 12:15
Դատարանը փոխել է Mercedes-Benz CLS-ի 19-ամյա վարորդի խափանման միջոցը․ Դատախազությունը կբողոքարկի
15.07.2026 | 12:10
ԵՄ-ի արտոնությունը հայկական ապրանքներին // Անկարգություն Փարիզում ԱԱ-ում Ֆրանսիայի պարտությունից հետո․ ԼՈՒՐԵՐ
15.07.2026 | 12:02
Փաստաբանի մոտից հայտնաբերվել են թաքցված արգելված իրեր
15.07.2026 | 11:50
Մեղրաշատում կաթնամթերքի արտադրամասի գործունեություն է կասեցվել. ՍԱՏՄ
15.07.2026 | 11:36
ՌԴ-ն հրթիռային հարված է հասցրել Օդեսային․ 3 մարդ է զոհվել
15.07.2026 | 11:25
Յուրի Տիլեմանսը տեղափոխվեց «Մանչեսթեր Յունայթեդ»
15.07.2026 | 11:14
ԱՄՆ-ն ու Իրանը շարունակել են փոխադարձ հարվածները․ Թրամփը սպառնացել է հարվածել իրանական էլեկտրակայաններին և կամուրջներին
15.07.2026 | 11:06
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
15.07.2026 | 10:55
ԵԽ Միջազգային առևտրի հանձնաժողովն արագացնում է հայկական ապրանքների մուտքը ԵՄ շուկա
15.07.2026 | 10:40
«88» առևտրային օբյեկտում մեկ օրում արձանագրվել է 33 իրավախախտում
15.07.2026 | 10:25
Արտարժույթների փոխարժեքները՝ հուլիսի 15-ի դրությամբ
15.07.2026 | 10:11
Իսպանիայի հավաքականը կրկնեց Իտալիայի անպարտելիության ռեկորդը
15.07.2026 | 10:00
«Այսօր տվեցի լայնածավալ տպագրության մեկնարկը»․ Արփինե Սարգսյանը ներկայացրել է ՀՀ նոր կենսաչափական անձնագրի առաջին նմուշը
Բոլորը

Հուլիսի 14-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Վիետնամի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Ֆամ Բին Մինը ուղերձներ փոխանակեցին՝ Հայաստանի Հանրապետության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի կապակցությամբ:

Իր ուղերձում ՀՀ ԱԳ նախարարը նշում է, որ անցած քառորդ դարի ընթացքում երկու երկրներն իրական գործընկերություն են ձևավորել և զարգացրել փոխշահավետ համագործակցություն, որը ներառում է հարցերի լայն շրջանակ:

ԱԳ նախարար Նալբանդյանն ընդգծում է, որ Հայաստանը բարձր է գնահատում Վիետնամի հետ համագործակությունը՝ համոզմունք հայտնելով, որ համատեղ ջանքերով հնարավոր կլինի բացահայտելու փոխգործակցության ողջ ներուժը և առավել ընդլայնելու հայ-վիետնամական բարեկամական հարաբերությունները:

Եզրափակելով ուղերձը՝ ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարեկամ Վիետնամին մաղթում է բարգավաճում և առաջընթաց, ինչպես նաև հայ-վիետնամական հարաբերությունների շարունակական զարգացում:

Վիետնամի ԱԳ նախարարն իր ուղերձում նշում է, որ անցած 25 տարիների ընթացքում Վիետնամ-Հայաստան հարաբերությունները մշտապես ամրապնդվել և զարգացել են՝ դրական ներդրում ունենալով երկու երկրների խաղաղության և բարգավաճման, կայունության և աշխարհի ընդհանուր առաջընթացին ուղղված բարեկամական համագործակցության գործում:

Ֆամ Բին Մինը համոզմունք է հայտնում, որ երկու երկրների արտաքին գործերի նախարարություններն կշարունակեն ակտիվորեն աշխատել Վիետնամի և Հայաստանի միջև ավանդական բարեկամության խթանման ուղղությամբ, ինչը բխում է երկու երկրների ժողովուրդների շահերից:

Վիետնամի ԱԳ նախարարն Էդվարդ Նալբանդյանին և մյուս հայ դիվանագետներին մաղթում է նորանոր նվաճումներ պետականաշինության ազնիվ գործում: